14:42, 24 Մայիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական զորքերը դաշնակից ուժերի օժանդակությամբ Հալեպի նահանգի արեւելքում վերադարձրել են վերահսկողությունը Ջառախ օդանավակայանի նկատմամբ՝ այն հետ գրավելով «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայի ՍԱՆԱ ազգային գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուր:
Գործակալության տվյալներով՝ Հալեպի նահանգի արեւելյան մասում բանակի հարձակողական գործողության սկզբից ի վեր սպանվել կամ վիրավորվել են «Իսլամական պետության» ավելի քան երեք հազար զինյալներ: Ոչնչացվել են 19 տանկ, հետեւակի հինգ մարտական մեքենա, 11 ականապատված ավտոմեքենա, զենքի ինը պահեստ եւ 61 ռազմադաշտային շտաբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: