Մանչեսթրում երեք մարդու են ձերբակալել մարզադաշտում կատարված ահաբեկչության կապակցությամբ

15:01, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեսթրի ոստիկանությունը մայիսի 24-ին հայտնել Է, որ երեք մարդու Է ձերբակալել մայիսի լույս 23-ի գիշերը «Մանչեսթր Արենա» մարզադաշտում կատարված ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
« Մանչեսթրի հարավում երեք տղամարդ Է ձերբակալված «Մանչեսթր Արենա»-ում իրականացված սոսկալի գրոհի գործով շարունակվող հետաքննության շրջանակներում»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է Twitter-ում Մանչեսթրի ոստիկանության պաշտոնական Էջում: 
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ «Մանչեսթր Արենա»-ում ռումբի պայթեցման գործով գլխավոր կասկածյալը 22-ամյա Սալման Աբեդին Է, որը կապ Է ունեցել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ եւ պատրաստություն Է անցել արտասահմանում: Աբեդիի ինքնությունը պարզվել Է բանկային քարտով, որը պայթյունի վայրում գտել են նրա գրպանում: Ինքնությունը հաստատվել Է դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով:
ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցչի տվյալներով՝ վերջին տարում Աբեդին մեկնել Է Լիբիա, ինչպես նաեւ այցելել Է այլ երկրներ: Բացի այն, որ նա «բացահայտ կապեր Է ունեցել «Ալ Քաիդայի» հետ, երիտասարդը կարող Էր շփումներ Է ունենալ այլ խմբավորումների հետ, հավելել Է նա:    
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել Է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am