Calzedonia-ը լողազգեստներ Է առաջարկում հեշթեգներով

15:08, 24 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Calzedonia իտալական մակնիշն ամառային տարեշրջանի առթիվ ցուցադրել Է լողազգեստների նոր հավաքածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է WWD-ն: Հուլիսի վերջին ընկերությունը պատրաստվում Է գործարկել լողափի հագուստի կաստոմիզացման հատուկ առցանց-ծառայությունը: 
Հաճախորդները կարող են իրենց համար ընտրել վառ կարմիր, դեղնականաչ, սպիտակ կամ սեւ գույնի լողազգեստներ: Դրանց վրա կարելի կլինի դրոշմել որեւԷ գրություն կամ Էլ ընտրել արդեն գոյություն ունեցող՝ #sunkissed, #mermaid եւ Born in the 90՚s մակագրությունները: Բրենդի ներկայացուցիչների խոսքով՝ այս նախագիծն առաջին հերթին նախատեսված Է այն մարդկանց համար, որոնք հաճախ են օգտվում սոցիալական ցանցերից: 
Calzedonia-ն արտադրում Է գուլպաներ, կիսագուլպաներ եւ լողազգեստներ. ընկերությունը հիմնվել Է 1986 թվականին:

 


© 2009 ARMENPRESS.am