Թայվանը դարձել Է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները

15:21, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանը դարձել Է Ասիայում առաջին վայրը, որտեղ հնարավոր Է դարձել միասեռ ամուսնությունների կնքումն այն բանից հետո, երբ մայիսի 24-ին Գերագույն դատավորների խորհուրդը վճիռ Է կայացրել այդ միությունների օրինականացման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է South China Morning Post հրատարակությունը: 
14 դատավորներից բաղկացած խորհուրդը որոշել Է, որ Քաղաքացիական օրենսգրքի 972-րդ հոդվածն այն մասին, թե ամուսնությունը «տղամարդու եւ կնոջ միությունն» Է, հակասում Է Թայվանի Սահմանադրությանը, նշել Է հրատարակությունը:     
Միասեռ միությունների օրինականացման վերաբերյալ բանավեճերը Թայվանում շարունակվում են 2003 թվականից, երբ կառավարությունն առաջարկեց այդ գաղափարը: Այդ հարցի շուրջն անհաշտելի հակասությունները զանգվածային բողոքների պատճառ Էին դառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am