Մանչեսթրի ահաբեկչությունը կդառնա Իտալիայում G7-ի գագաթնաժողովի թեմաներից մեկը

15:46, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթի խմբի երկրների գագաթնաժողովի մասնակիցները, որը մայիսի 26-27-ին տեղի կունենա Իտալիայի Թաորմինում, ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում կքննարկեն Մանչեսթրի ողբերգության հետեւանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում լրագրողներին հայտնել Է գերմանական կառավարության մի աղբյուր: 
«Ահաբեկչության թեման առանձնակի դեր Է ստանում ներկա իրադրության ֆոնին: Հակաահաբեկչությունն առաջ Էլ ուշադրության կենտրոնում Էր, բայց այժմ Մանչեսթրի ողբերգությունը թեմաներից մեկը կլինի G7-ի գագաթնաժողովում»,- նշել Է աղբյուրը:
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի Է ունեցել լույս մայիսի 23-ի գիշերը՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Պայթյունը կատարել Է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել Է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում Է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am