Վեսթմինսթերյան պալատը հանրության համար կփակեն Մանչեսթրի ահաբեկչությունից հետո

16:09, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հանձնարարել Է այցելության համար փակել Վեսթմինսթերյան պալատը Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել Է Բրիտանիայի խորհրդարանի կայքը:
«Բոլոր Էքսկուրսիաները, միջոցառումները եւ հանդիսավոր ճաշկերույթներն անհապաղ կչեղարկվեն: Այս կարգադրությունն ուժի մեջ կմնա մինչեւ այն պահը, քանի դեռ չի փոխվի հանձնարարականը»,- նշված Է հաղորդագրության մեջ:   
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ երկրում ահաբեկչական սպառնալիքը բարձրացվել Է մինչեւ կրիտիկական մակարդակ, ինչը նշանակում Է ահաբեկչական գործողությունների կատարման անխուսափելի սպառնալիք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am