Թողարկվել Է նոր «Սարդ-մարդու» երկու թրեյլեր

16:43, 24 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony կինոընկերությունը թողարկել Է «Սարդ-մարդը. վերադարձ տուն» գերհերոսական մարտաֆիլմի միանգամից երկու թրեյլեր: Տեսահոլովակները հրապարակվել են մայիսի 24-ին Sony Pictures Entertainment-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ֆիլմը պատմում Է Փիթեր Փարքերի (Թոմ Հոլանդ) ճակատագրի մասին, որը Նյու Յորք Է ժամանել «Առաջին վրիժառուն: Դիմակայություն» (2016 թվական) կինոժապավենի իրադարձություններից հետո: «Սարդ-մարդը. վերադարձ տուն» ֆիլմը կդառնա գերհերոսի մասին ֆրանշիզայի երկրորդ վերաթողարկումը: Նախորդ ժապավենը՝ «Նոր Սարդ-մարդը»՝ գլխավոր դերում Էնդրյու Գարֆիլդի մասնակցությամբ, Էկրան Է բարձրացել 2012 թվականին:   
Կինոնկարի ռեժիսորն Է Ջոն Ուոթսը («Ոստիկանական ավտո»): Պրեմիերան կկայանա հուլիսի 6-ին: Ֆիլմում նաեւ նկարահանվել են Մայքլ Քիտոնը, Դոնալդ Գլովերը եւ Ռոբերտ Դաունի Կրտսերը:

 


© 2009 ARMENPRESS.am