Valentino-ն հագուստի հավաքածու Է նվիրել Նյու Յորքին

16:53, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Valentino իտալական նորաձեւության տունը ներկայացրել Է հագուստի նոր կրուիզային հավաքածու: Դրա ստեղծմամբ զբաղվում Էր մակնիշի կրեատիվ տնօրեն Պիեռպաոլո Պիչոլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Cut-ը:
Հագուստը նվիրած Է Նյու Յորքին եւ հիփ-հոփ մշակույթին: Հավաքածուում օգտագործվել են առավելապես վառ գույներ՝ նեֆրիտագույն, կարմիր, մանուշակագույն, դեղին եւ վարդագույն երանգները: Այս տարեշրջանի գլխավոր աքսեսուարը, դիզայների կարծիքով, դարձել են արծաթե ականջօղերը:
Valentino նորաձեւության տունը հիմնվել Է իտալացի մոդելագործ Վալենտինո Կլիմենտե Լյուդովիկո Գարավանիի եւ նրա գործընկեր Ջանկառլո Ջիամետիի կողմից: Առաջին ցուցադրությունն անցկացվել Է 1962 թվականին Ֆլորենցիայում: 
Valentino-ի հաճախորդներ են եղել եւ մնում են բազմաթիվ հայտնիներ եւ հոլիվուդյան աստղեր: Հարսանեկան արարողությունների համար տան զգեստներն ընտրել են Էլիզաբեթ Թեյլորը, Ժակլին Քենեդի-Օնասիսը, Քորթնի Քոքսը եւ Ջենիֆեր Լոպեսը: Վալենտինո Գարավանին նորաձեւության տան գործերից հեռացել Է 2007 թվականին:


© 2009 ARMENPRESS.am