Մեսսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման

17:16, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի գործով հրապարակվել է դատարանի որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Մեղադրող կողմը Մեսսի և իր հոր` Խորխե Մեսսի համար պահանջում էր 3 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը պատիժը իջեցրել է մինչև 21 ամիս:

Իսպանիայի օրենքների համաձայն` տնտեսական բնույթի օրինազանցությունները չեն պատժվում իսկական ազատազրկման: Մեսսին կվճարի միայն դատարանի կողմից նշանակված գումարը:                


© 2009 ARMENPRESS.am