Դոնալդ Թրամփը ժամանել է Բելգիա

20:45, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Բելգիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

ԱՄՆ նախագահը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Թրամփը հանդիպումներ կունենա նաև Եվրոպական Միության կառույցների ղեկավարների հետ:

Նախատեսված է նաև Թրամփի հանդիպումը Բելգիայի թագավոր Ֆիլիպի  և վարչապետ Չարլզ Միշելի հետ։


© 2009 ARMENPRESS.am