Գյումրու «Շիրակ»-ը դարձավ Հայաստանի գավաթակիր

20:50, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթեց Գյումրու «Շիրակ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում գյումրեցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը:

«Շիրակ»-ի կազմում գոլերը խփեցին Վահան Բիչախչյանը և դուբլի հեղինակ դարձավ Կիրիան Նվաբուեզեն: Գյումրում «Շիրակ»-ը իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:


© 2009 ARMENPRESS.am