Բրազիլիայում գրեթե 50 մարդ Է տուժել զանգվածային անկարգությունների ընթացքում

10:30, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքներն ու անկարգություններն ավարտվել են 49 մարդու վիրավորվելով, եւս յոթը ձերբակալվել են, ինչի մասին հայտնել Է Folha de Sao Paulo պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Մայիսի 24-ին Բրազիլիայում տեղի են ունեցել նախագահ Միշել Տեմերի հակառակորդների զանգվածային ակցիաներ՝ նրա պաշտոնաթողության եւ պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների անցկացման պահանջով: Տարբեր գնահատումներով՝ դրանց մասնակցել Է 100 հազարից մինչեւ 150 հազար մարդ, սակայն իշխանությունները նշում են 35 հազար թիվը:   
Նաեւ տուժել են յոթ նախարարությունների շենքեր, որոնց ճակատները ցուցարարներն ավերել են: Այդ շենքերից մի քանիսում կատարվել են հրկիզումներ եւ կողոպուտներ:
Նախագահ Տեմերը կարգադրել Է իրադրությունը վերցնել զինվորականների վերահսկողության տակ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչեւ մայիսի 31-ը կպահպանեն գերատեսչությունների շենքերը եւ կդիմակայեն ցուցարարներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am