ՀԱՊԿ-ն բանակցում Է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու շուրջ. Յուրի Խաչատուրով

12:08, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշակում Է երրորդ երկրների տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատի ձեւակերպման գործնական հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն սեփական խաղաղապահ ներուժն ունի (ավելի քան 3,5 հազար մարդ), որը կարող Է խաղաղապահ գործողություններ անցկացնել ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների տարածքում, այլեւ երրորդ երկրների տարածքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով:
«Ներկայում մենք ՄԱԿ-ի հետ համատեղ մշակում ենք այն գործնական  հարցերը, որոնք կապված են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմերի օգտագործման իրավական ձեւակերպման հետ»,-ասել Է Խաչատուրովը:


© 2009 ARMENPRESS.am