Մանչեսթրի մահապարտը նախնական ռազմական պատրաստությունն անցել Է Սիրիայում. Focus Online

12:11, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարած Սալման Աբեդին առնվազն երկու անգամ եղել Է Գերմանիայում, առաջին անգամ՝ 2015 թվականին, նա Սիրիայից Մեծ Բրիտանիա Է վերադարձել Մայնի Ֆրանկֆուրտով (Հեսսենի երկրամաս): Ինչպես գրում Է Focus Online ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, իսլամիստը նախնական ռազմական պատրաստությունն անցել Է արաբական հանրապետության տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրորդ անգամ Աբեդին ԳՖՀ-ում եղել Է ահաբեկչությունից չորս օր առաջ. մայիսի 22-ի երեկոյան նա Դյուսելդորֆից (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) ինքնաթիռով մեկնել Է Մանչեսթր: Ընդ որում նրա անունը նշված չի եղել պոտենցիալ ահաբեկիչների ցուցակներում, որոնք իր տրամադրության տակ ուներ օդանավակայանը: 
«Ամբողջ աշխարհի իսլամիստները միմյանց միջեւ կապ են պահպանում: Մենք պետք Է պարզենք՝ նա Հեսսենում եւ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում չի հանդիպել արդյոք մարդկանց, որոնց հետ մինչ այդ ծանոթացել Էր Սիրիայում», հրատարակությունը մեջբերում Է իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am