Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի զինված ուժերի հրամանատարի հետ

12:25, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է այդ երկրի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Աունին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային ու տարածաշրջանային իրադրությունը, ինչպես նաև Լիբանանի ու Հայաստանի զինված ուժերի միջև երկկողմ հարաբերությունների հարցը: 


© 2009 ARMENPRESS.am