Գոլը շատ բան է նշանակում իմ և հայրենիքիս համար. Մխիթարյան

12:27, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Եվրոպայի լիգայում հաղթանակի մասին:

«Ես շատ ուրախ եմ հաղթանակի կապակցությամբ: Ուրախ եմ նաև գոլի համար, քանի որ այն շատ բան է նշանակում իմ և հայրենիքիս համար: Իսկ ինչ կապված է գոլի հետ, ապա ես հարվածեցի գնդակին և միայն երկրպագուների արձագանքից հասկացա, որ գոլ եմ խփել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի կայքը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը: Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակիչում:


© 2009 ARMENPRESS.am