Մրցաշրջանը ստացված էր մեզ համար. Ժոզե Մոուրինյո

12:43, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «կարմիր սատանաների» համար մրցաշրջանը ստացված է համարել:

«Ինձ թվում էր, թե վատ մրցաշրջանում ես ունեմ վատ թիմ և աշխարհի ամենավատ մարզիչն եմ, սակայն մենք երեք գավաթ նվաճեցինք, ստացանք Չեմպիոնների լիգայի ուղեգիր և կպայքարենք ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի համար, այլ ոչ թե գրավել ենք 3-րդ կամ 4-րդ տեղերը: Մրցաշրջանը ստացված էր մեզ համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոյի խոսքը մեջ է բերում Sky Sport-ը:

Պորտուգալացի մասնագետի խոսքով՝ Եվրոպայի լիգայում հաղթանակը ամենակարևորն է իր կարիերայում, քանի որ իր ամենավերջին նվաճումն է:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը: Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակիչում:


© 2009 ARMENPRESS.am