ԱԳԲԱ Լիզինգի և Ցեպելին Արմենիայի միջև բացառիկ համագործակցության պայմանագիր է կնքվել

12:52, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳԲԱ Լիզինգի և Caterpillar-ի պաշտոնական գործարքառու Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև կնքվել է բացառիկ համագործակցության պայմանագիր, համաձայն որի ԱԳԲԱ Լիզինգի հաճախորդները այսուհետ կկարողանան ձեռք բերել CAT տեխնիկա՝ սկսած տարեկան 4.5% տոկոսադրույքից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԳԲԱ Լիզինգի և Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական գործարքառու Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև տարիների հաջողված համագործակցությունն իր դերն է ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների զարգացման հարցում, իսկ այժմ, շնորհիվ իջեցված տոկոսադրույքների, հաճախորդների կողմից կատարված ներդրումը ոչ միայն կբարձրացնի արտադրողականությունը, այլև ֆինանսական տեսանկյունից կլինի արդարացված: 

ԱԳԲԱ Լիզինգի և Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) համատեղ իրականացրած գործարքների ծավալն արդեն  անցնում է 8 մլրդ ՀՀ դրամը:

ԱԳԲԱ Լիզինգը հիմնադրվել է 2003թ., հանդիսանում է ՀՀ առաջին մասնագիտացված լիզինգային ընկերությունը և Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարը: ԱԳԲԱ Լիզինգի հիմնական բաժնետերերն են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը` 54% և Сredit Agricole Leasing & Factoring-ը` 38% մասնաբաժիններով:


© 2009 ARMENPRESS.am