Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Ջորկաեֆի շնորհավորանքին

13:23, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Յուրի Ջորկաեֆին:

«Անչափ շնորհակալ եմ: Կարծես երեկ էր, որ նկարվեցինք: Հիմա ես հասել եմ իմ նպատակին, ինչպես դուք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թվիթերի էջում Ջորկաեֆին պատասխանել է Մխիթարյանը:

Ավելի վաղ ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը շնորհավորել էր Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայում հաղթելու կապակցությամբ: «Այդ օրը (լուսանկարվելու օրը-հեղ.) դու ինձ ասացիր, որ մի օր կնվաճես գավաթը: Դու արժանի ես դրան, իմ ընկեր, շնորհավորում եմ»,-Թվիթերի իր էջում գրել էր Ջորկաեֆը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը: Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակիչում:


© 2009 ARMENPRESS.am