Խաչիկ Դաշտենցի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել

13:34, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի ծննդյան 107-ամյակի օրը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի և  «Սասուն-Տարոն» հայրենակցական միության վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են գրողի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը ծաղկեպսակ է դրել Խաչիկ Դաշտենցի շիրիմին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել մեծանուն գրողի և հարևանությամբ հանգչող նրա տիկնոջ ու որդու շիրիմներին:


© 2009 ARMENPRESS.am