Մանչեսթրում նույնպիսի ռումբ են պայթեցրել, ինչ եւ Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչության ժամանակ

13:43, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ օգտագործվել Է նույն պայթանյութը, ինչ եւ 2015 թվականին Փարիզում եւ 2016 թվականին Բրյուսելում կատարված գրոհների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Մայքլ Մակքոլին:   
Մակքոլը նշել Է, որ, դատելով ըստ այս պահին առկա վկայությունների, «մենք գործ ունենք ոչ միայնակ գայլի իրադրության հետ»: Կոնգրեսականը հայտարարել Է «ահաբեկիչների բջիջ-ցանցի» առկայության մասին, որը «գտնվում Է «Իսլամական պետության» ազդեցության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am