Բրիտանիան մեկ լռությամբ հարգեց մանչեսթրյան ահաբեկչության զոհերի հիշատակը

15:09, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացիները մեկ րոպե լռությամբ հարգել են մանչեսթրյան ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մանչեսթրում ահաբեկչական գործողությունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտին: Մահապարտն ինքնաշեն ռումբը պայթեցրել Է «Մանչեսթր-Արենա» համալիրի ճեմասրահում:     
Վերջին տվյալներով՝ «Մանչեսթր-Արենայում» պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, այդ թվում 12 երեխա, 64 հոգի գտնվում Է հիվանդանոցներում, 9 մարդ նախկինի պես համարվում Է անհայտ կորած:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:
Կառավարական շենքերի վրա պետական դրոշները խոնարհված կմնան մինչեւ օրվա վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:  


© 2009 ARMENPRESS.am