Իրանը կշարունակի մեծացնել հրթիռային հզորությունը

15:23, 25 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը կմեծացնի հրթիռային հզորությունը՝ հրթիռներ արտադրելով եւս մեկ ստորգետնյա համալիրում, որը դարձել Է թվով երրորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է զորամիավորման ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:
«Մենք քայլ առ քայլ, աստիճան առ աստիճան առաջ ենք մղում մեր պաշտպանական ներուժը, ինչի առնչությամբ հայտարարում եմ, որ վերջին մի քանի տարում Իսլամական հեղափոխության  պահապանների զորամիավորումը հիմնել Է հրթիռների արտադրության՝ թվով երրորդ ստորգետնյա գործարանը»,- մեջբերում Է նրա խոսքը Fars գործակալությունը:       
Նա նշել Է, որ Իրանի կողմից հրթիռների արտադրությունը եւ փորձարկումների անցկացումը կանհանգստացնեն եւ կնյարդայնացնեն «Իրանի թշնամիներին, այսինքն՝ ԱՄՆ-ին եւ Իսրայելին», որոնք ցանկանում են իրանցի ժողովրդին դնել թույլ դրության մեջ:
Հաջիզադեն նշել Է, որ շուտով Իրանը կստեղծի երկիր-երկիր տիպի նոր բալիստիկ հրթիռ «Դիզֆուլ» անվամբ, որն այդպես Է կոչվել ի պատիվ Իրանի հարավ - արեւմուտքում գտնվող քաղաքի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 


© 2009 ARMENPRESS.am