Վարչապետը մասամբ բավարարեց Արթուր Հովհաննիսյանի խնդրանքը

16:04, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը միջոցներ հատկացրեց Արդարադատության ակադեմիային անհրաժեշտ սարքավորումներ, գույք, այդ թվում՝ օդորակիչներ գնելու և ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով և ժամանակակից պայմաններին համապատասխան կազմակերպելու նպատակով: Միաժամանակ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ակադեմիայի հաշվեկշռում առկա մեքենան հին է և խնդիրներ է առաջացնում: Նա առաջարկեց 8,5 մլն դրամ ուղղել նաև նոր մեքենա ձեռք բերելուն: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ Պետական գույքի կառավարման վարչությունում առկա են դեռ նախորդ տարի կրճատված ավտոմեքենաներ:

«Առաջարկում եմ գտնել համապատասխան մեքենա և առաջարկել, որտեղափոխենք Պետգույքի վարչության բալանսից ակադեմիայի բալանսին՝ խուսափելով ավելորդ ծախսից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա: Վարչապետ Կարեն Կարապետյանը հավանություն տվեց Հարությունյանի առաջարկին:


© 2009 ARMENPRESS.am