Շարժական բուժախտորոշիչ կլինիկայի աշխատանքը գոհացրել է ՌԴ օգնության ծրագրի ղեկավարներին

16:09, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ օգնության ծրագրի գնահատման նպատակով «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Իրինա Կոստեցկայան և հիմնադրամի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Սոկոլովն  այցելել են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնք, տեղում ծանոթացել շարժական բուժախտորոշիչ կլինիկայի միջոցով ծառայությունների տրամադրման  ընթացքին (ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտություններ)։ Այցի ընթացքում նրանք զրուցել են համայնքում իրազեկման աշխատանքներ իրականացնողների և ծրագրի շահառուների հետ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի տնօրենի տեղակալը և ծրագրերի ղեկավարը ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենի հետ քննարկել են ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև հետագա աշխատանքների պլանավորմանը, շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում տրամադրվող ծառայությունների տեսակների ավելացմանը վերաբերող հարցեր: 

Իրինա Կոստեցկայան և Ալեքսեյ Սոկոլովը գոհունակություն են հայտնել ՌԴ օգնության ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների և դրանց որակի ապահովման  վերաբերյալ: 


© 2009 ARMENPRESS.am