Սուրեն Կարայանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

21:23, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Սուրեն Կարայանին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին հրամանագիր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Սուրեն ԿԱՐԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»:


© 2009 ARMENPRESS.am