Աբգարյանը և Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնեն մայիսի 27-ին

12:14, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակիցներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Նարեկ Աբգարյանը և Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնեն մայիսի 27-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին Նարեկ Աբգարյանը և Արամ Ավագյանը մենամարտին նախապատրաստվում են Ծաղկաձորում: Նարեկ Աբգարյանի մրցակիցը կլինի վրացի Գագի Էդիշերաշվիլին, իսկ Ավագյանը ուժերը կչափի Ուզբեկստանը ներկայացնող Շարոբիդին Զորախանովի հետ:

Մենամարտերը բռնցքամարտիկները կանցկացնեն Վորոնեժ քաղաքում:


© 2009 ARMENPRESS.am