«Լիվերպուլ»-ը հետաքրքրված չէ Իկեր Կասիլիասի ծառայություններով

13:23, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ը հետաքրքրված չէ «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասի ծառայություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Liverpool Echo-ն: «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը փաստել է, որ ամառային տրանսֆերային շրջանում իր թիմը նոր դարպասապահ չի գնի:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել, որ Իկեր Կասիլիասը կարող է տեղափոխվել Անգլիա:  


© 2009 ARMENPRESS.am