Կարեն Կարապետյանը Կազանում հանդիպել է Բելառուսի գործընկերոջ հետ

15:49, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կազան կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկու երկրների վարչապետերը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Արծարծվել են ինչպես Անկախ պետությունների համագործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կազանում մասնակցում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին: 


© 2009 ARMENPRESS.am