Աշխատանքներ են տարվում Ֆիպիլիններից Հայաստան ուղիղ չվերթ կազմակերպելու համար

17:43, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը Ֆիլիպինների համար կարող է հետաքրքիր զբոսաշրջային վայր լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը մայիսի 26-ին ասուլիսում ասաց, որ աշխատանքներ են տարվում Ֆիլիպիններից Հայաստան ուղիղ  չվերթ կազմակերպելու համար: «Ֆիլիպինները 100 միլիոն բնաչություն ունեցող քրիստոնյա երկիր է, եւ Հայաստանը կարող է նրանց համար գրավիչ դառնալ»,-ասաց նա:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե  Զեյթունցյանի խոսքով` Մշակույթի նախարարության հետ Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին շտեմարան է պատրաստվում: «Հաճախ տեղեկատվության անվտանգության խնդիր ունենք: Մեզ պետք է հստակ ինֆորմացիա զբոսաշրջային վայրերի պատմության մասին` թյուրիմացություններից խուսափելու համար»,-ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am