ԱՄՆ-ն Է պատասխանատվություն կրում Մանչեսթրի ահաբեկչության մասին գաղտնի տվյալների արտահոսի համար. Թիլերսոն

17:41, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն Է ողջ պատասխանատվությունը կրում ամերիկյան մամուլ գաղտնի տեղեկատվության արտահոսի համար՝ կապված Է Մանչեսթրում իրականացված ահաբեկչական գործողության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Լոնդոնում հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:  
«Մենք ենք կրում դրա ողջ պատասխանատվությունը եւ, իհարկե, ցավում ենք, որ դա տեղի Է ունեցել»,-նրա խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը: 
Ինչպես ավելի վաղ հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները, մայիսի 25-ին Միացյալ Թագավորությունը կասեցրել Է տվյալների փոխանակումը ԱՄՆ-ի հետ, որոնք վերաբերում են Մանչեսթրի ահաբեկչության հետաքննությանը: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթում հրապարակվել են մայիսի 22-ին «Մանչեսթր-Արենա» մարզադաշտում երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո գործի դրված պայթուցիչ սարքի դետալների լուսանկարները: Այդ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 22 մարդ, 75 հոգի վերքեր են ստացել:
Մայիսի 25-ին ավելի ուշ Մեծ Բրիտանիան վերսկսել Է հետախուզական տվյալների փոխանակումը ԱՄՆ-ի հետ՝ Վաշինգտոնից նոր երաշխիքներ ստանալով գաղտնի նյութերի չտարածման վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am