ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. ԵԱՏՄ-ում առևտուրն աճել է երեք անգամ

19:19, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի վարչապետ Բակիդժան Սագինտաևը, Ղրղզստանի վարչապետ Սոորանբայ Ժեենբեկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունից, անկասկած, շահում են բոլոր անդամ պետությունները, չնայած ընթացիկ որոշ դժվարությունների: «Ռազմավարական պլանով մենք բոլորս հասկանում ենք. սա ճիշտ ընտրություն է, և որքան շատ ուղղություններ միանան իրականությանը, այլ ոչ թե թղթային ինտեգրացիային, այնքան շատ հնարավորություններ կունենա անդամ պետությունները ընդհանուր շուկայից, համատեղ ծրագրերից, ընդհանուր առմամբ միությունից ստանալու արդյունք, այնքան լավ: Մենք տեսնում ենք, թե որքան դժվարին իրավիճակ է համաշխարհային տնտեսությունում: Եվ անգամ ոչ բարենպաստ համաշխարհային կոնյուկտուրային՝ մեր երկրի հիմնական սոցիալտնտեսական ցուցանիշները գնալով բարելավվում են: Դա նաև մեր համատեղ գործողությունների արդյունք է»,- ասել է ՌԴ վարչապետը: Մեդվեդևի խոսքով, 2017 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտուրն աճել է գրեթե երեք անգամ: «Աճն արդեն նկատելի է: Այդպիսի տեմպերով են աճել նաև երրորդ երկրներ մատակարարումները: Ընդհանուր առմամբ, դրանք ավելացել են 30 մլրդ դոլարով: Հատկապես կարևոր է, որ դրական տենդենցները կան մեր «հնգյակի» բոլոր երկրներում»,- ասել է ՌԴ վարչապետը:  

 


© 2009 ARMENPRESS.am