«Մեծ յոթնյակի» առաջնորդները ստորագրել են ահաբեկչության դեմ պայքարի հռչակագիր

20:00, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ յոթնյակի» առաջնորդները Իտալիայում ընթացող գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հռչակագիր: «Սա Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Մեծ Բրիտանիային համերաշխության, բարեկամության և միասնականության հզոր ազդակ է»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, հայտարարել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին:

Նրա խոսքով՝ G7-ի երկրները պատրաստ են վճռականորեն շարունակել պայքարը ահաբեկչության դեմ:  


© 2009 ARMENPRESS.am