Պատանի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն  

12:24, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգում Հովհաննիսյանը եզրափակիչում 5:3 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Չխիկվաձեին:

48 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը, Ռոբերտ Կարապետյանը (51 կգ), Շանթ Խաչատրյանը (65 կգ) և Կարեն Խաչատրյանը (80կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:

Իսկ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ահա Եվրոպայի առաջնությունում 3 մեդալ է նվաճել:


© 2009 ARMENPRESS.am