Ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթել է Նագինսկի մրցաշարում

15:10, 2 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթել է Ֆյոդոր Բալբոշինի անվան միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նագինսկում կայացած Ֆյոդոր Բալբոշինի անվան 25-րդ միջազգային մրցաշարի 77 կգ քաշային կարգում Չալյանը չկրեց ոչ մի պարտություն և դարձավ մրցաշարի հաղթող:

Միջազգային մրցաշարին մասնակցում էին 140 ըմբիշներ 5 երկրներից:


© 2009 ARMENPRESS.am