Ըմբշամարտում չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ. Արթուր Ալեքսանյան  

11:19, 3 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, Եվրոպական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշել է իր նվաճումների մասին:

«Սպորտի պատմության մեջ չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ։ Երախտապարտ եմ մարզիչներիս... Իմ կերտած պատմությունը նրանց շնորհիվ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինստագրամ»- ում գրել է Արթուր Ալեքսանյանը:

Գյումրեցի ըմբիշը 2016 թվականի Օլիմպիական խաղերի, 2019 թվականի Եվրոպական խաղերի, 2014, 2015, 2017 թվականների աշխարհի և 2012, 2013, 2014, 2018 թվականների Եվրոպայի չեմպիոն է:


© 2009 ARMENPRESS.am