Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղակի սպառնալիք Է ԵՄ-ի անվտանգությանը. Մոգերինի

18:03, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղակի սպառնալիք Է Եվրամիության անվտանգությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով հանրակցության 28 երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Ռազմական գործողության ուղղակի հետեւանքը ԴԱԻՇ-ի վերածնման վտանգն Է: Դա ուղղակի սպառնալիք Է Եվրամիության անվտանգությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am