AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 17:03:09 | 19 Մարտ
ArmenPress
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգ¬ման հանձնաժողովի նիստ  Ն. Զոհրաբյան ընդունել Է «Արեւելյան գործընկերության» ծրագրի քաղաքացիական ֆորումի հայ ներկայացուցիչներին  Հունաստանը Թուրքիային մեղադրում Է Եգեյան ծովի վրա օդային սադրանքի մեջ  Կիրականացվի «Երեւանի կայուն քաղաքային տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության ծրագիր»  Բացահայտվել Է դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, կեղծմամբ եւ վաճառքով զբաղվող անձանց գործունեություն  ՌԴ-ում կայացած «Ճանապարհ դեպի վարպետություն» միջազգային մրցույթում Ա. Իրադյանն արժանացել է Գրան-պրիի  Ֆրանկոֆոնիայի օրեր` Հայաստանում  Շ. Քոչարյան. «Հրաժարվելով ԼՂ-ի հետ բանակցելուց` Ադրբեջանն արգելակում է բանակցությունների առաջընթացը»  Ադրբեջանը եւ Ուկրաինան հայտնվել են աշխարհի ֆինանսական հետախուզությունների լրացուցիչ «սեւ ցուցակում»  Իսրայելցիներին ու պաղեստինցիներին 24 օր են տվել բանակցությունները վերսկսելու համար 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մեր մասին
 

Արմենպրես լրատվական գործակալությունը


        Արմենպրես լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ համաձայն Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը:

        Ներկայումս Արմենպրես լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է ՀՀ պետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական,մարզային,տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, Ֆոտո նորություններ:

       Գործակալությունն ունի հարուստ տեղեկատվական եւ լուսանկարչական արխիվ, որոնք Հայաստանի եւ տարածաշրջանի յուրահատուկ պատմությունն են ներկայացնում: Միայն ֆոտոարխիվում նարկայումս պահվում է շուրջ 100 հազար լուսանկար:

       Արմենպրեսն ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Զանգվածային լրատվության միջոցներից զատ դրանց թվում են դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, բանկեր, ֆինանսական կառույցներ, վերլուծական կենտրոններ, ինստիտուտներ: Տեղեկատվական դաշտում իր ուրույն տեղն ունի գործակալության ինտերնետային կայքը` հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով:

       Արենպրեսը ԱՊՀ երկրների ազգային գործակալությունների ասոցիացիայի, ինչպես նաեւ Սեւծովյան տարածաշրջանի ինֆորմացիոն գործակալությունների ասոցիացիայի անդամ Է, Ինֆորմացիոն գործակալությունների համաշխարհային ֆորումի մասնակից եւ աշխույժ համագործակցում Է այդ կազմակերպությունների անդամ գործակալությունների հետ:

       Արմենպրեսի համագործակից գործակալությունների թվում են տեղեկատվական դաշտի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ռոմպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղակությունների եւ լուսանկարների փոխանակում: