AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:07:56 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Քաղաքական
2010-07-24 Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աֆղանստան
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա այցով մեկնել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը: 
2010-07-23 Ըստ ԼՂՀ նախագահի` Հաագային դատարանի որոշումն իր հետ կբերի աշխարհաքաղաքական նոր իրավիճակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակելու է միջազգային ճանաչման գործընթացը»,- ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր Արցախում հրավիրված ասուլիսում: Ըստ ԼՂՀ նախագահի`Հաագայի դատարանի` Կոսովոյի անկախության վերաբերյալ որոշումը կարեւոր իրադարձություն է, որն իր հետ կբերի աշխարհաքաղաքական նոր իրավիճակ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ապագայում ԼՂՀ նախագահը չի տեսնում ԽՍՀՄ ժամանակաշրջանի կարգավիճակով: «Այսօր ՀՀ նախագահն իրականացնում է մի քաղաքականություն, որը խիստ տարբերվում է հակառակ կողմի իրականացրած ապակառուցողական քաղաքականությունից»,-նշեց նա: 
2010-07-23 Ըստ ԼՂՀ քաղաքական ուժերի` Հաագայի միջազգային դատարանի որոշումը եւս մեկ քայլ է ԼՂ-ի ինքնորշման գործընթացում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի միջազգային դատարանի կայացրած որոշումը` Կոսովոյի անկախության վերաբերյալ, եւս մեկ քայլ է ԼՂՀ-ի անկախության եւ ինքնորշման ճանաչման գործընթացում: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Ժողովորդավարություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` ավելացնելով, որ Հաագայի միջազգային դատարանի վճիռը հետագա իրավական որոշումների հիմք է հանդիսանալու: 
2010-07-23 ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի միջազգային դատարանի` Կոսովոյի անկախության վերաբերյալ ընդունած որոշումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկան հայտարարությամբ: 
2010-07-23 Մ.Բրայզան խոստացել է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովում հուլիսի 22-ի լսումների ժամանակ Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մեթյու Բրայզան հայտարարել է, որ դեսպան նշանակվելու դեպքում ամեն ինչ կանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման համար: Մ.Բրայզան նախկինում զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը: 
2010-07-23 Ըստ Վ. Հովհաննիսյանի` Հայաստանը պետք է շարունակի պահանջել հայ-թուրքական սահմանի բացումը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է շարունակի պահանջել հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ այն փակվել է Թուրքիայի կողմից անօրինական ձեւով: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, սահմանի փակումը պատերազմ վարելու մի ձեւ է: 
2010-07-23 Ըստ Լ.Զուրաբյանի` Կ. Ռուբինյանի պահվածքը ներկուսակցական խմորումների արդյունք է
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 28-ին կայանալու է ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստ, որը վարելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին այսօր կայացած ասուլիսում նշեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Անդրադառնալով ՀՀՇ վերջին համագումարի հասցեին Կարապետ Ռուբինյանի հնչեցրած քննադատությանը, ՀԱԿ համակարգողն այն գնահատեց որպես ներկուսակցական խմորումների արդյունք: «Իսկ մենք չենք մեկնաբանում ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների ներքին գործընթացները»,- ասաց նա: 
2010-07-23 Է.Շարմազանով. «Հաագայի դատարանի որոշումը կանաչ լույս է սփռում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացի վրա»
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի միջազգային դատարանը հուլիսի 22-ին որոշում է ընդունել, որով Կոսովոյի անկախությունը ճանաչվում է լեգիտիմ: «Սա աննախադեպ որոշում է: Ազգերի ինքնորոշման իրավունքը առաջին անգամ ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից ավելի բարձր դասվեց, քան տարածքային ամբողջականության իրավունքը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ նշեց, որ դատարանը որոշումը կայացրել է ոչ թե կամայական սկզբունքով, այլ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա: 
2010-07-23 Վ. Հովհաննիսյան. «ԼՂՀ-ի սահմանին կազմակերպված դիվերսիայի մասնակցին կամ քնած հային կացնահարողին հերոսի կոչում շնորհելը նորմալ երեւույթ չէ»
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ-ի սահմանին կազմակերպված դիվերսիայի մասնակցին կամ քնած հային կացնահարողին հերոսի կոչում շնորհելը նորմալ երեւույթ չէ: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաման է ստորագրել հունիսի 18-ին ղարաբաղյան դիրքերի վրա հարձակում գործած Մուբարիզ Աղաքերիմ օղլու Իբրահիմովին հետմահու Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհելու մասին՝ «բացառիկ շնորհների եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության համար ցուցաբերած արիության համար»: 
2010-07-23 ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն այսօր պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արեւելք: 
2010-07-22 Ըստ Շ.Քոչարյանի` Հաագայի դատարանի որոշումը փաստեց, որ երբ կա ինքնորոշում, տարածքային ամբողջականությունը երկրորդական է
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի` Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանի` այսօր հրապարակված վճռով 2008 թ-ին Սերբիայից Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի խախտում միջազգային իրավունքը: «Այդ որոշումն աննախադեպ էր այն մասով, որ միջազգային դատարանն առաջին անգամ անդրադարձել է 2 սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության, եւ կայացրել է ճիշտ այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից»,-Կոսովոյի անկախության օրինական ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճռին նման գնահատական է տվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով` ազգերի ինքնորոշումը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, իսկ տարածքային ամբողջականությունը ընդամենը սկզբունք` ուղղված նաեւ այդ նպատակի իրականացմանը: 
2010-07-22 Ըստ ադրբեջանցի փորձագետի` Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի կարող վերադարձնել Ղարաբաղը
ԲԱՔՈւ, 22 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալմաթիում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքների շուրջ մեկնաբանություններում քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն հայտարարել է, որ «Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի կարող վերադարձնել Ղարաբաղը»: 
2010-07-21 Ֆ.Ռիքարդոնե. «ԱՄՆ-ը կշարունակի կոչ անել Թուրքիային վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները»
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 20-ին քննարկել է Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիքարդոնեի թեկնածությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հայամետ կոնգրեսական Ռոբերտ Մենենդեսը բազմաթիվ հարցապնդումներով է դիմել դեսպանի թեկնածուին` Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ: Ֆրենսիս Ռիքարդոնեն մեջբերել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը` 1915 թվականի իրադարձությունները որակելով «ջարդեր», «ծայրահեղ դաժանություն»: 
2010-07-21 Ս.Սարգսյան. «Ամբողջ աշխարհը Թուրքիային ասում է, որ պետք է կամք ցուցաբերի եւ վավերացնի ստորագրված արձանագրությունները»
ՍԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհը Թուրքիային ասում է, որ պետք է կամք ցուցաբերի եւ վավերացնի ստորագրված արձանագրությունները: Այս մասին նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեւանա լճի ափին հանգրվանած «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցների հետ հանդիպման ընթացքում` պատասխանելով նրանց հարցերին: 
2010-07-21 Ըստ ՀՀ նախագահի` Սանկտ Պետերբուրգում կողմերին ներկայացված փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակելու ԼՂ բանակցությունները
ՍԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղի խնդիրը բանակցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Մինսկի խմբի առաջարկություններն էին, որ 2007 թ. կոչվեցին «մադրիդյան» սկզբունքներ, եւ որպես խնդրի կարգավորման հիմք ներկայացվեցին կողմերին` Հայաստանին եւ Ադրբեջանին: Այն ժամանակ երկու կողմերն էլ այդ փաստաթուղթն ընդունեցին որպես հիմք խնդրի կարգավորման համար, եւ այս երեք տարիների ընթացքում ընթանում են բանակցությունները: Վերջին առաջարկությունները կողմերին ներկայացվեցին վերջերս Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի առաջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ»,-ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեւանա լճի ափին հանգրվանած «Միասին» երիտասարդական շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով նրանից մեկի հարցին: 
2010-07-21 Հ. Դեմոյան. «Հայ-թուրքական դիվանագիտության մեջ Թուրքիան պարտվել է»
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը սառեցվեց, որովհետեւ թուրքական կողմը հասկացավ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ունի իր ուրույն տրամաբանությունն ու զարգացումը: Այն կախված չի լինելու որեւէ ենթահանձնաժողովից, հանձնաժողովից կամ արձանագրություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատմաբան, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` նշելով, որ հայ-թուրքական դիվանագիտության մեջ Թուրքիան արդեն պարտվել է եւ մոտ ապագայում որեւէ քայլ չի ձեռնարկի երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: 
2010-07-21 Թուրքական դատարանը մերժել է 1915 թ-ի իրադարձությունների` պաշտոնական տեսակետի քարոզչությունը դպրոցներում վերացնելու մասին Դինքի հիմնադրամի հայցը
ԱՆԿԱՐԱ, 21 ՀՈԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվերով այդ երկրի Կրթության նախարարությունը 1915 թ-ի իրադարձությունների հետ կապված` «Սարը գյալին-Հայկական հարցի ներքին դեմքը» կոչված DVD-երի շարք է նկարահանել եւ հրահանգել այն ցուցադրել դպրոցներում: Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը Կրթության նախարարության դեմ դատական հայց է նեկայացրել Ստամբուլի վարչական դատարան` պահանջելով դպրոցներից հանել DVD-ների ցուցադրությունը` հիմնավորելով, որ DVD-երի բովանդակությունը չի ներդաշնակվում կրթության նպատակներից հանդիսացող դեմոկրատական մշակույթի, հանդուրժողականության եւ պատասխանատվության արժեքների հետ, եւ որ այն բացասական ազդեցություն կունենա պատանի հասակի դպրոցականների հոգեբանական եւ մտային զարգացման վրա: 
2010-07-21 Ա. Պապյան.«Ղարաբաղյան հարցում Ադրբեջանը որպես զիջում առաջ է քաշում զուտ իր խոստումները»
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե Լեռնային Ղարաբաղի հարցում խոսում ենք զիջումների մասին, ապա նշում ենք, որ Հայաստանը կարող է զիջել տարածք, այսինքն` իրական անվտանգություն, իսկ Ադրբեջանը որպես զիջում առաջ է քաշում զուտ իր խոստումները»,- այսօր կայացած ասուլիսում նշեց «Modus vivendi» հասարակական եւ քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Ա.Պապյանը նաեւ հավելեց, որ քանի դեռ առաջ չի քաշվել ԼՂ խնդրի լուծման վերջնական տարբերակ, ապա ստատուս քվոյի պահպանումը մեզ ձեռնտու է: 
2010-07-21 Ա. Պապյան.« Համաշխարհային դիմակայության կենտրոնը Եվրոպայից տեղափոխվել է Միջին Արեւելք»
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համաշխարհային դիմակայության կենտրոնը ԽՍՀՄ փլուզումից հետո Եվրոպայից տեղափոխվել է Միջին Արեւելք, այսինքն` աշխարհագրորեն մեզ ավելի մոտ տարածք, ինչը նշանակում է, որ մենք նույնպես ներառված ենք այդ գործընթացների մեջ»,- այսօր կայացած ասուլիսում կա րծիք նման հայտնեց «Modus vivendi» հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, պատմաբան, դիվանագետ Արա Պապյանը: Նա նաեւ նշեց, որ դա միջազգային հարաբերությունների զարգացման միտումներից միայն մեկն է: Մյուս միտումները դիմակայության բովանդակության եւ ձեւի փոփոխություններն են. բովանդակության առումով գաղափարական դիմակայությունը փոխարինվել է քաղաքակրթականով, իսկ ձեւի առումով, եթե առաջ Արեւմուտք-Արեւելք պայքարը գնում էր Եվրոպայի կենտրոնով անցնող գծի ուղղությամբ, ապա այժմ կետային է եւ այդ պայքարի կետերից մեկն էլ Լեռնային Ղարաբաղն է: 
2010-07-21 ՀՀՇ-ն եւ ՀԱԿ-ն ակտիվ գործունեություն են ծավալելու
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը կշարունակի ակտիվ գործունեություն իրականացնել: Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը, նախատեսում են ակտիվ աշխատանք տանել միջազգային կառույցներին հետ, որին ՀՀՇ-ն անդամակցում է, հզորացնել եւ ակտիվացնել տարածքային կառույցներն ու դրանց աշխատանքը, բարձրացնել կուսակցության շրջանակներում երիտասարդների ներգրավվածության մակարդակը: 
Նախորդ  1  2  3  4  5  Հաջորդ