ՆՅՈՒ ՅՈՐՔ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի Կառլոս Սլիմը 2009 թվականի արդյունքներով դարձել Է աշխարհի ամենահարուստ մարդը՝ երկրորդ հորիզոնական հետ մղելով Բիլ Գեյթսին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է Forbes հանդեսի միլիարդատերերի ամենամյա վարկանիշում, որը հրապարակվել Է չորեքշաբթի երեկոյան: Հեռահաղորդակցական շուկայի տիտանը դարձել Է վարկանիշի պատմության մեջ առաջին ոչ ամերիկացին, որը վերջին 16 տարում բարձրացել Է միլիարդատերերի բուրգի գագաթ: Նրա կարողության չափն, ըստ հրատարակության գնահատման, 53,5 միլիարդ դոլար Է: Մեկ տարում այն ավելացել Է 18,5 միլիարդ դոլարով: Microsoft ընկերության հիմնադիր Գեյթսի կապիտալը գնահատվում Է 53 միլիարդ՝ «ընդամենը» 500 միլիոն դոլարով պակաս: Միլիարդատերերի վարկանիշի երրորդ հորիզոնականում կուլտային ներդրող Ուորեն Բաֆետն Է՝ 47 միլիարդ դոլար կարողությամբ: