AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 15:03:52 | 10 Մարտ
ArmenPress
ՀՀ նախագահի հրամանագրով Ժանսեմը եւ Տոնինո Գուերան պարգեւատրվել են Պատվո շքանշանով  ՄԻԱԿ-ը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը կընդունվի Կոնգրեսի կողմից  Ա. Բաղդասարյանը եւ Ա. Մանիլովը մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ  Աֆղանստանի նախագահը Իրանի օգնությունն Է ակնկալում իր երկրում խաղաղության հասնելու գործում  Կայացել է AMGN60147141 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ  Կայացել են պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13096100 եւ AMGT52093117 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդներ  Անցկացվեց «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների կարողությունների զարգացում» թեմայով քննարկում  «Հայաստան» հիմնադրամը շարունակում է հիմնանորոգման աշխատանքները Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում  ՀՀ-ում Բելառուսի դեսպանն այցելել է Տավուշի մարզ  ՀՀ փոխվարչապետը ծանոթացել է Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի իրականացման ընթացքին 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մարզային
2010-03-10 ՀՀ-ում Բելառուսի դեսպանն այցելել է Տավուշի մարզ
ԻՋԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն մարտի 9-ին այցելել է Տավուշի մարզ: Մարզպետ Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է Տավուշը` գրաված դիրքով, համայնքներով, տնտեսությամբ, զարգացման հեռանկարներով, պատմամշակութային հուշարձաններով: 
2010-03-10 Շիրակի մարզի սեփականություն հանդիսացող վարելահողերի 55.8 տոկոսը վարձակալության է տրամադրվել եւ ենթարկվել իրավունքների պետական գրանցման
ԳՅՈՒՄՐԻ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի սեփականություն հանդիսացող 18 հազ. 077.5 հա վարելահողերից 2009 թ-ին վարձակալության է տրամադրվել եւ իրավունքների պետական գրանցման ենթարկվել 55.8 տոկոսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հողօգտագործման բաժնի պետ Սամվել Մինասյանը, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերից վարձակալության եւ իրավունքի պետական գրանցման է տրամադրվել 540 հեկտարը: 2009թ-ին համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող, օգտագործման տրամադրված 11 հազ. 305 հա պետական սեփականության հողերի դիմաց գանձվել է 140 հազ. դրամ: 
2010-03-10 Մարտունիում ձեւավորվել է պետբյուջեով կառուցված բնակարանների բաշխման նոր հանձնաժողով
ԳԱՎԱՌ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր փուլ է մտնում պետբյուջեի միջոցներով կառուցված բազմաբնակարան շենքի 24 մեկ եւ երկուսենյականոց բնակարանների բաշխման գործընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Մարտունու քաղաքապետարանում կայացած ավագանու վերջին նիստում բնակարաններ ստանալու խնդրանքով դիմածների ցուցակը քվեարկությամբ հաստատվել եւ հրապարակվել էր: 
2010-03-10 Սողք` Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Գորիս- Կապան հատվածում28
ԿԱՊԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 253 կմ-ին` Գորիս-Կապան հատվածում, մարտի 9-ին` ժամը 19. 30-ի սահմաններում, տեղի է ունեցել 30-40 մ երկարությամբ, 7-8 մ լայնությամբ եւ 2 մ խորությամբ սողք, ինչի հետեւանքով փակվել է մայրուղին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց մարզպետարանի քաղաքաշինության եւ տրանսպորտի վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, գիշերվա ընթացքում վնասված ճանապարհի հարեւանությամբ` ներքեւի հատվածում, կառուցվել է շրջանցիկ ճանապարհ, որտեղով, սակայն, հնարավոր է միայն մարդատար մեքենաների երթեւեկությունը: 
2010-03-10 Նորացվում է Սյունիքի կրթօջախների նյութատեխնիկական բազան
ԿԱՊԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում կրթության ոլորտի հիմնախնդիրներից մեկը հանրակրթական հաստատությունների նյութատեխնիկական բազայի նորացումն է: Այս ուղղությամբ 2009թ-ին որոշ աշխատանքներ են կատարվել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, մոսկվաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի աջակցությամբ ամբողջովին թարմացվել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսումնանյութական բազան: 
2010-03-10 Սբ Ամենափրկիչ եկեղեցու ճակատագիրն անորոշ է
ԿԱՊԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաց հանքի ընդլայնման հետեւանքով Կուրիս գյուղի վարչական տարածքում գտնվող 17-րդ դարի Սբ Ամենափրկիչ եկեղեցին հայտնվել է հանքի ուղիղ եզրին: Եկեղեցու հյուսիսային կողմի ուղղահայաց լանջն ամբողջությամբ քանդվել է եւ ոչ մի պաշտպանական միջոցառումներ չեն իրականցվել: Նման պայմաններում վաղ թե ուշ անխուսափելի են սողքերը, ինչի հետեւանքով հնարավոր է` եկեղեցին փլվի: 
2010-03-09 Քամին վնասներ է պատճառել Աստղաձորում
ԳԱՎԱՌ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 8-ի լույս 9-ի գիշերը հողմը զգալի վնասներ է պատճառել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանը` ուժեղ քամու հետեւանքով ավերվել է Աստղաձոր համայնքի բնակիչներ Սերոբ Դավեյանի (287,5 քառակուսի մետր) եւ Վարսե Պետրոսյանի (70 քառակուսի մետր մետր մակերես) առանձնատների ձեղնահարկերը: 
2010-03-09 Գանձակ գյուղում նշվեց կանանց տոնը
ԳԱՎԱՌ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այսուհետ մարտի 8-ը կնշվի մեծ շուքով ու հանդիսավորությամբ` որպես կանանց մեծարման տոն: Այս տարվա մարտի ութին Գանձակի հանդիսությունների սրահ էին հրավիրվել գյուղի երկու միջնակարգ եւ երաժշտական դպրոցների կին մանկավարժները, բուժամբուլատորիայի, գրադարանի եւ գյուղապետարանի աշխատակցուհիները` 97 կանայք: 
2010-03-09 Գայլերի հարձակում Ոսկեվազ գյուղում 1
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գայլերը հարձակվել են համայնքի բնակիչ Արմեն Ներսիսյանին պատկանող ոչխարների վրա եւ խեղդամահ են արել 28-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ոսկեվազի գյուղապետարանից, համայնքի բնակիչ Ա.Ներսիսյանի ընտանիքն արդեն տասնմեկ տարի ապրում է գյուղի թաղամասերից զատված` Շաղ-վարդի ձորապռնկին կառուցված սեփական տանը: 
2010-03-08 Լանջառի համայնքապետ է ընտրվել Ե. Այվազյանը
ԱՐՏԱՇԱՏ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի տարածաշրջանի Լանջառ գյուղում մարտի 7-ին անցկացվել է համայնքի ղեկավարի ընտրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 18 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Սուրեն Մկրտչյանը, ընտրելու իրավունք ունեցող 155 մարդուց մասնակցել է 111-ը, որից 107-ն իր ձայնը տվել է միակ թեկնածու, գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Այվազյանի օգտին: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: 
2010-03-06 Տավուշի մարզում բացահայտվել է խոշոր գողության դեպք
ԻՋԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Տավուշի մարզում մարտի 5-ին բացահայտվել է խոշոր գողության դեպք: Փետրվարի 22-ին անհայտ անձինք մուտք գործելով Բագրատաշեն գյուղի բնակիչ Ա. Արշակյանի բնակարան` գողացել էին 50 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից, մարտի 5-ին` ժ. 11-ին, մարզային վարչության, ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության, ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի եւ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Իջեւանի բաժին բերման են ենթարկվել Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 1985թ. ծնված, նախկինում դատապարտված եւ հետախուզման մեջ գտնվող Վլադիմիր Լազարեւը եւ Աբովյան քաղաքի բնակիչ, նախկինում դատապարտված, 1962թ. ծնված Կամո Խաչատրյանը, ովքեր խոստովանել են, որ նշված գողությունը կատարել են իրենք: 
2010-03-06 Տավուշի մարզում արձանագրվել են խոզերի մասսայական անկման դեպքեր
ԻՋԵւԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Կողբ, Լճկաձոր եւ Արճիս գյուղերում խոզերի մասսայական անկման դեպքեր են արձանագրվել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Տավուշի մարզի սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական տեսչությունից, նշված երեք գյուղում նկատվել են խոզերի անկման դեպքեր. մի գյուղում` 17, մյուսում` 20, երրորդում` 19 գլուխ: Խոզերի անկման առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին: Մարտի 5-ի դրությամբ` սատկած խոզերի թիվը Տավուշի մարզում հասել է մոտ 60-ի: Նախկինում այդ գյուղերում աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը եղել է, հիմա էլ չի բացառվում, որ վարակը կրկնվի: 
2010-03-05 Գյումրիում տեղի ունեցավ «Միգրացիան մեր աչքերով» ցուցահանդես-մրցույթը
ԳՅՈՒՄՐԻ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում այսօր Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «Միգրացիան մեր աչքերով» ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդես-մրցույթին ներկայացված էին 19 հեղինակների 36 աշխատանքներ՝ լուսանկարներ, գեղանկարչություն, կոլաժ: Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել էր Շիրակի մարզի միգրացիոն կենտրոնի նախաձեռնությամբ եւ People in Need չեխական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: 
2010-03-05 Փլուզումներ` Լոռիում եւ Վայոց Ձորում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում մարտի 4-ին փլուզվել է Սարամեջ գյուղի բնա¬կիչ Ս. Մինասյանին պատկանող տան պատը, եւ հարեւան տնակին վտանգ է սպառնացել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմը: Պարզվել է, որ ինքնափլուզվել է դեռեւս 1988 թ. երկրաշարժից խարխլված ոչ բնակելի տնակի մի պատը, որից պոկված քարերն ընկել են Կ. Թադեւոս¬յա¬նին պատկանող հարակից բնակելի տնակի վրա, որը, բարեբախտաբար, չի վնասվել: Քարերի մնացած մասը դիպել են փողոցով անցնող գազատար խողովակին եւ վնասել այն: 
2010-03-05 Սյունիքում հունվար-փետրվարին արձանագրվել է արտակարգ իրավիճակների 18 դեպք
ԿԱՊԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում այս տարվա հունվար-փետրվարին արձանագրվել է արտակարգ իրավիճակների 18 դեպք, ինչի հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել 12 մարդ: Գրանցված դեպքերից 12-ը եղել են հրդեհներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտակարգ իրավիճակների դեպքերը մարզում ավելացել են 3-ով, զոհերի թիվը` 1-ով: 
2010-03-05 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել Գյումրիի Տեխնոքաղաքի 8 նախագիծ
ԳՅՈՒՄՐԻ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել Գյումրիի Տեխնոքաղաքի 8 նախագիծ: Դրանց ընտրության ժամանակ հաշվի են առնվելու նաեւ Գյումրիի քաղաքապետարանի առաջարկները: Այդ նպատակով նախագծերը Գյումրիի քաղաքապետարանում մանրամասն ուսումնասիրվում են, ապա կհայտարարվի լավագույն տարբերակը, եւ առաջարկությունը կներկայացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: 
2010-03-04 Լանջառում կանցկացվի համայնքի ղեկավարի ընտրություն
ԱՐՏԱՇԱՏ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի տարածաշրջանի Լանջառ համայնքում մարտի 7-ին կանցկացվի համայնքի ղեկավարի ընտրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Աշոտ Վարդանյանը, ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել միայն գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Այվազյանը: Նշենք, որ Լանջառ համայնքի բնակիչների թիվը 222 է, որից ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 154-ը: 
2010-03-04 Հիմնանորոգվում են Սյունիքի բուժհիմնարկները
ԿԱՊԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սյունիքի մարզում շարունակվում են բուժհիմնարկների հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության բաժնից, 2009 թ-ին սեփական միջոցների հաշվին մարզի բուժհիմնարկներում իրականցվել է 26,2 մլն դրամի շինվերանորոգման աշխատանք: «Առողջության առաջնային պահպանման բարեփոխումներ» ծրագրով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ հիմնանորգվել ու կահավորվել են մարզի 26 գյուղական համայնքների բուժկետեր եւ գյուղական ամբուլատորիաներ: Ներդրումները կազմել են 73,3 մլն դրամ: Անցած տարի Գորիսում սկսվել եւ ներկայումս ընթացքի մեջ է նաեւ սրտաբնական կենտրոնի շինարարությունը, որի համար կներդրվի 413 մլն դրամ: 
2010-03-03 Գյումրիում կվերաբացվի ռուս սպաներին նվիրված «Պատվո բլուր» հուշարձանը
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մայիսի վերջին կվերաբացվի «Պատվո բլուր» հուշարձանը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը` նշելով, որ Պատվո բլրի բացումը կապված կլինի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների հետ: Նրա տեղեկացմամբ, հուշարձանը, որի հեղինակը քանդակարգործ Բորիս Միկեշինն է, դարձել է ռուս եւ հայ ժողովուրդների միասնության մարմնավորումը: Նշենք, որ «Պատվո բլուր» հուշարձանային համալիրի վերականգնման գաղափարին սատարում են երկու երկրները: 
2010-03-03 Գեղարքունիքում 2009 թ-ին գրանցվել է արտադրության եւ մանրածախ առեւտրի աճ
ԳԱՎԱՌ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2009 թ-ին թողարկվել է 12,1 միլիարդ դրամի արտադրանք` 2008 թվականի 10,3 միլիարդի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, արդյունաբերական ապրանքների թողարկման ծավալների աճը պայմանավորված է հանքարդյունաբերության աշխուժացմամբ, մասնավորապես` Սոթքի ոսկու հանքերի վերաշահագործմամբ: 
  1  2  3  4  5  Հաջորդ