ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք գրող Օրհան Փամուկի գրքերում հայկական շերտեր կան: Նման համոզմունք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ համաձայն չէ այն գրականագետների հետ, ովքեր Օ. Փամուկին քննադատում են` մեղադրելով փաստերը «կիսատ-պռատ» ներկայացնելու մեջ: «Թուրք գրող Քեմալ Յալչըմի «Հոգիս քեզնով է խայտում» գրքում գրողն անդրադարձել է հայկական թեմաներին: Այստեղ կարեւորն այն է, որ նրա գրքով մենք ճանաչում ենք մի նոր Հայաստան, Եղեռնից հետո կրոնափոխ եղած, թրքացված հայերի բացահայտումն է այս գրքում»,- ասաց Դ. Գասպարյանը: