AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:07:11 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մշակութային
2010-07-22 «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում մեկնարկեց «Կատարողական արվեստի օրեր»-ը
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ ազգ մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի շրջանակներում այսօր Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Կատարողական արվեստի օրեր»-ի հանդիսավոր բացման արարողությունը, որի մեկնարկը ազդարարեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը: «Նախարարության անունից սիրով եւ հպարտությամբ ողջունում եմ ձեզ այս գեղեցիկ փառատոնի առթիվ: 
2010-07-22 «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում Արշիլ Գորկու ցուցահանդեսի մուտքը հուլիսի 23-ից կլինի անվճար
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ մեծանուն արվեստագետ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում մոտենում է ավարտին: Արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի տնօրեն Աննա Սիմոնյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մինչ ցուցահանդեսի ավարտը` հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, «Արշիլ Գորկի. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից» ցուցահանդեսի մուտքը կլինի անվճար, իսկ հուլիսի 31-ին եւ օգոստոսի 1-ին այցելուներին կառաջարկվեն նաեւ անվճար էքսկուրսավարների ծառայություններ` նախնական գրանցմամբ: 
2010-07-22 Սփյուռքահայ 83 ուսուցիչ վերապատրաստվում է Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար այս տարի միայն ՀՀ սփյուռքի նախարարություն հայտ է ներկայացրել 30 ուսուցիչ: Նրանք այժմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն դիմած 53 ուսուցիչների հետ վերապատրաստում են անցնում Հայաստանում: «Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի արձանագրվել է վերապատրաստվել ցանկացող ուսուցիչների թվի աճ: 
2010-07-22 Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը կունենա նոր ռոյալ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ Հայաստանի կառավարության գումարային հատկացումով օգոստոսին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահը կունենա Համբուրգի արտադրության «Steinway» ֆիրմայի նոր ռոյալ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանը, երբ ինքը եկել է ֆիլհարմոնիայի մեծ համերգասարհ, «ժառանգություն» է ստացել կիսաքանդ 80-ական թվականների արտադրության «Steinway» ռոյալ: 
2010-07-22 Ըստ Է. Թոփչյանի` դասական երաժշտությունն այսօր նորաձեւ դառնալու կարիք ունի
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 2010-2011 թթ. համերգաշրջանում նախատեսում է անցկացնել ավանդական դարձած Երեւանյան միջազգային 4-րդ երաժշտական փառատոնը, որը կանցկացվի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչպես եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, փառատոնին կմասնակցեն հիանալի մենակատարներ, որոնցից են, օրինակ, ջութակահարուհի Յուլյա Ֆիշերը, Իզաբել Ֆաուստը: «Այսինքն, փառատոնին կլինեն բացառիկ հյուրեր, եւ կաշխատենք, որ կամերային համերգների քանակն ավելի շատ լինի»,- վստահեցրեց Է. Թոփչյանը` ավելացնելով, որ կլինեն ավելի շատ վարպետության դասեր, որպեսզի երիտասարդ երաժիշտները կարողանան նոր տեղեկություններ ձեռք բերել: 
2010-07-22 Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 2009-2010 թթ. համերգաշրջանում հանդես է եկել ավելի քան 45 համերգներով
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարարությունում այսօր ամփոփվեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2009-2010 թթ. համերգաշրջանում կատարած աշխատանքները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախումբը 2009-2010 թթ. համերգաշրջանում հանդես է եկել ավելի քան 45 համերգներով, որոնցից 12-ը` արդեն ավանդական դարձած Երեւանյան միջազգային երաժշտական 3-րդ փառատոնի շրջանակներում: 
2010-07-22 Ամփոփվել են «Ռեժիսորներ առանց սահմաններ» ֆորումի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են «Ռեժիսորներ առանց սահմաններ» ֆորումի արդյունքները: «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ծրագիրը տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում է, որն իրականացվում է ամեն տարի «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՌԱՍ-ը խթանում է տարածաշրջանային համատեղ արտադրությունը կինոյի ոլորտում, եւ միավորում Կովկասի եւ շրջակա երկրների (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Աֆղանստան, Ղազախստան եւ այլն) կինոնախագծերի ռեժիսորներին եւ պրոդյուսերներին` ծանոթացնելով նրանց միջազգային պրոդյուսերների, ֆինանսավորողների, փառատոների ներկայացուցիչների, կինոյի հիմնադրամների եւ հավանական այլ համագործակիցների հետ աշխարհի տարբեր երկրներից: 
2010-07-22 Մի շարք բանավոր ներբուհական քննություններից 20 միավորներ չեն գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ այսօր «Հայոց լեզու եւ գրականություն» բանավոր քննություն հանձնած դիմորդների միջին միավորը 9,964-ն է, իսկ 20 միավոր է ստացել ընդամենը 4 դիմորդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամլո պատասխանատու Գայանե Մանուկյանը, «Ռուսաց լեզու» բանավոր քննության միջին միավորը 8,52-ն է, 20 միավոր դեռ ոչ մի դիմորդ չի ստացել: «Անգլերեն»-ի միջին միավորը 12,22-ն է, մինչ այսօր 20 միավոր ստացել է 4 դիմորդ: 
2010-07-22 Սերբիայում կներկայացվի հայկական մշակույթը
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա աշնանը Սերբիայի Հանրապետության Նովի Սադ քաղաքում կներկայացվի հայկական մշակույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության բաժնից, նախարարությունն իրականացնում է բազում փոխհամագործակցության ծրագրեր, որոնցից հերթականը հենց կիրականացվի Սերբիայում: 
2010-07-21 «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի շրջանակներում կմեկնարկեն «Կատարողական արվեստի օրեր»-ը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի շրջանակներում հուլիսի 22-ից կմեկնարկեն «Կատարողական արվեստի օրեր»-ը, որոնց ընթացքում Երեւանում, ՀՀ մարզերում եւ Արցախում բազմաբնույթ ելույթներով հանդես կգան 12 երկրների շուրջ 1 500 մասնակիցներ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, «Կատարողական արվեստի օրեր»-ի ծրագրում նախատեսվում է իրականացնել մշակութային միջոցառումներ, շրջայցեր Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային օջախներ, կազմակերպել հանդիպումներ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի պաշտոնյաների եւ հոգեւոր առաջնորդների հետ, վարպետության դասընթացներ պարուսույցների համար, անցկացնել շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադա Հայաստանում: 
2010-07-20 Երիտասարդ մասնագետների ավանդական դարձած այցելությունը` ՀՀ սփյուռքի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանն այսօր ընդունել է ամերիկահայ երիտասարդ մասնագետների պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) ամեն տարի կազմակերպում է ամերիկահայերի, այդ թվում` երիտասարդ մասնագետների, այցելություններ Հայրենիք: Երկու շաբաթ անցկացնելով Հայաստանում` նրանք հանդիպումներ են ունենում Ամենայն Հայոց կաթողիկոսի, պետական գործիչների հետ, այցելում` պատմամշակութային կենտրոններ: Հայրենիքում գտնվելու ընթացքում արդեն ավանդույթ է դարձել նրանց այցելությունը ՀՀ սփյուռքի նախարարություն: 
2010-07-20 Բոսթոնի Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա վարժարանին ՀՀ սփյուռքի նախարարությունը կտրամադրի դասագրքեր
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարություն այսօր այցելել է Բոսթոնի Սուրբ Երրորդություն հայկական առաքելական եկեղեցու կիրակնօրյա հայկական վարժարանի վարչուհի Նաիրա Բալագյոզյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շուրջ քսանհինգ տարվա պատմություն ունեցող կիրակնօրյա հայկական դպրոցում սկզբնական շրջանում դասավանդումը կազմակերպվում էր արեւմտահայերենով, իսկ այժմ` Հայաստանից տեղափոխվածների թվի աճի պայմաններում, ուսուցումն իրականացվում է արեւելահայերենով: 
2010-07-20 Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի «Adventure» ստեղծագործությունը ներկայացվել է Շվեյցարիայում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ Շվեյցարիայի Լաշո Դեֆոն քաղաքում տեղի է ունեցել կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի «Adventure» ստեղծագործության պրեմիերան` գրված ալտի, սաքսոֆոնի, դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար: 
2010-07-20 70-ամյա Դավիթ Թուխմանովը շնորհավորանքներ Է ընդունում
ՄՈՍԿՎԱ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի ականավոր կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովը, որն այսօր տոնում Է 70-ամյակը, հոբելյանը կնշի նեղ շրջանակի բարեկամներով: «Ես չեմ պատրաստվում լայնորեն նշելու այն: Բնականաբար, մենք կհավաքվենք շատ նեղ շրջանակի բարեկամներով, վիթխարի թվով մարդկանցով խնջույք չի լինի»,- ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել Է հոբելյարը: Թուխմանովի խոսքով, ավելի կարեւոր իրադարձություններ տեղի կունենան իր ծննդյան օրվանից հետո. «Թագուհին» օպերայի պրեմիերան Մեծ թատրոնի Նոր բեմում եւ հոբելյանական երեկոն Յուրմալայում: 
2010-07-20 Անդրեյ Եպիֆանցեւ. «Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են»
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան: Օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ հանդես եկող կազմակերպությունները, մտավորականներն ու հանրության որոշ զանգվածը դեմ են ոչ թե ռուսալեզու դպրոցների, այլ օտարալեզու դպրոցների վերաբացմանն առհասարակ: «Ռուսաց լեզվի ապագան Հայաստանում» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց հայկական կողմը` ի պատասխան ռուսական կողմի այն դիրքորոշմանը, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ են: 
2010-07-20 «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ՝ Զորի Բալայանին
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում այսօր կայացավ հանդիպում գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի հետ: Միջոցառմանը ներկա էին մշակութային, հասարակական գործիչներ, նրա գրչակից ընկերները, «Կիլիկիա» նավի անձնակազմը, այլք: Գրադարանում բացվեց նաեւ Զ.Բալայանին նվիրված ցուցադրություն, որտեղ ներկայացվեցին նրա հեղինակած գրքերը, մամուլում հրապարակված հոդվածները: 
2010-07-20 «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի շուրջ տարաձայնությունները շարունակվում են
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի բանավոր ներբուհական քննությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Հիշեցնենք, որ աղմուկ էր բարձրացրել նաեւ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունը: Նրանց բողոքը նույնն է` դիմորդներն անհիմն կերպով են ցածր միավորներ ստանում: 
2010-07-20 Անցկացվեց «Ստեղծագործական մրցույթ» քննությունը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր անցկացվեց «Ստեղծագործական մրցույթ» ներբուհական քննությունը: Ինչպես նշեց առարկայական հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը, այսօր քննության մասնակցության համար ստացվել էր 23 դիմում-հայտ, իսկ քննությանը չէին ներկայացել 4-ը: Քննության համար նախատեսված էր 4 ժամ: 
2010-07-19 Գանձայում նշվել Է Վահան Տերյանի 125 ամյակը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից եւ Վրաստանից բազմաթիվ գրասերներ հուլիսի 18-ին ժամանել էին Գանձա` նշելու Վահան Տերյանի 125 ամյակը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս անցակվել է տոնական միջոցառում, որի ժամանակ հնչել են Տերյանի ստեղծագործություններից, ինչպես նաեւ բանաստեղծություններ, երգեր` նվիրված մեծ բանաստեղծին: 
2010-07-19 Լրացավ Երեւանի մամուլի ակումբի 15ամյակը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրացավ Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) 15 ամյակը: Հոբելյանական տարեդարձի հանդիսության ժամանակ ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայտնեց ԵՄԱ ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա հաղթողներին: 
Նախորդ  1  2  3  4  5  Հաջորդ