AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 07:03:47 | 21 Մարտ
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Խճանկար
2010-03-20 Բրեմենցի 23-ամյա երիտասարդը ոստիկանությանն է դիմել տարօրինակ խնդրանքով
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բրեմեն քաղաքում 23-ամյա մի երիտասարդ ոստիկանությանն է դիմել տարօրինակ խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Welt»-ին, երիտասարդը իր հարսանիքից մեկ ժամ առաջ դիմել է ոստիկաններին, որպեսզի նրանք կապեն իր փողկապը: Նա նշել է, որ անհարմար է զգացել հարսանքավորներից մեկին խնդրել` մտածելով, որ վատ դրության մեջ կհայտնվի: 
2010-03-20 Ամերիկյան էստրադայի աստղ Լ. Գագան դատական գործ է բացել նախկին պրոդյուսերի դեմ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան էստրադայի աստղ Լեդի Գագայի փաստաբանները նրա անունից մարտի 19-ին հայց են ներկայացրել դատարան` ընդդեմ երգչուհու նախկին պրոդյուսերի, որը մտադիր է եղել նրանից 30,5 մլն դոլար կորզել: Ըստ Լեդի Գագայի ներկայացուցիչների հիմնավորումների` Ռոբա Ֆուսարիի պահանջներն անհիմն են. նշենք, որ նա եղել է ոչ միայն երգչուհու պրոդյուսերը, այլեւ զուգընկերը: 
2010-03-20 ԱՄՆ-ում ստեղծվել է 2 ծրագիր, որոնք արգելում են տեսնել ուրիշի համակարգչի էկրանի բովանդակությունը
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի լաբորատորիաներից մեկը ստեղծել է 2 ծրագիր, որոնք, սպառողի աչքի շարժումները ճանաչելով, անծանոթ մարդկանց արգելում են տեսնել համակարգչի էկրանի բովանդակությունը: Վերջինիս վրայի տեքստը նշմարելի է միայն համակարգչի տիրոջ համար, եւ ուրիշ ոչ ոք այն չի տեսնում: 
2010-03-19 Լոնդոնի կլինիկան սկսել Է բուժել Ինտերնետից կախում ունեցող երեխաներին
ԼՈՆԴՈՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Քեփիո Նայթինգել» բժշկական կենտրոնն առաջին անգամ իր դռներն Է բացել 12 տարեկանից բարձր այն երեխաների բուժման համար, որոնց կախվածությունն Ինտերնետից սկսել Է լրջորեն սպառնալ առողջությանը: Այս մասին հաղորդել Է բրիտնական «Իվնինգ ստանդարդ» թերթը: Ըստ հրատարակության տվյալների՝ կենտրոնն արդեն բազմաթիվ հայտեր Է ստացել այն ծնողներից, որոնց երեխաները հիստերիկայի մեջ են ընկնում, երբ նրանց խնդրում են անջատել համակարգիչը: Որոշ դեպքերում նույնիսկ պահանջվում Է ոստիկանության միջամտությունը մոլեգնած դեռահասներին հանգստացնելու համար: 
2010-03-19 Ճապոնիայի կառավարությունը բնակչությունից պահանջել Է վերցնել իրենց հասանելիք արձակուրդները
ՏՈԿԻՈ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունն այսօր ընդունել Է մի ծրագիր, որը կոչված Է բանվորներին եւ ծառայողներին դրդել՝ անհարմար չզգալու եւ լիովին վերցնելու իրենց հասանելիք արձակուրդները: Պլանը պարտադիր բնույթ չի կրում, սակայն մասնավոր ընկերությունների ղեկավարությանը կոչ Է անում ավելի խիստ մոտենալ աշխատամոլներին եւ նրանց թույլ չտալ անտեսել հանգստյան օրերը: 
2010-03-18 Անտոնիո Բանդերասը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը դարձել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բարի կամքի դեսպան: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում: Ըստ ՄԱԿ-ի` դերասանն իր ճանաչվածությամբ հեշտությամբ կստիպի աշխարհին ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների, օրինակ` աղքատությանը, համաճարակներին, շրջակա միջավայրի աղտոտմանը եւ կանանց իրավունքների ոտնահարմանը: 
2010-03-18 Վաճառվում է կնոջը հեռակառավարելու վահանակ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Մելբուռն քաղաքի «Borders» գրախանութում վաճառքի է հանվել «կանանց հեռակառավարման վահանակ», ինչը զայրացրել է ավստրալացի ֆեմինիստուհիներին: Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, հեռակառավարման վահանակի վրա կան «ներել», «մոռանալ», «համաձայնել», «պատրաստել կերակուր», «հանվել», «հավաքել», «արագացրու» եւ նույնիսկ «գարեջուր բերել» կոճակներ: Կանանց իրավունքների պաշտպանության շարժման ակտիվիստների կարծիքով` այդ խաղաղալիքը ոտնահարում է կնոջ արժանապատվությունն ու արժանիքները: 
2010-03-18 Հունգարիայի վարչապետը կպահի այն 0,04 եվրոն, որն ստացել Է որպես տարեկան աշխատավարձ
ՄՈՍԿՎԱ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնային այսօր Ինտերնետի միջոցով «Բլիկ» թերթի ընթերցողների հետ հաղորդակցվելու ընթացքում հայտնել Է, որ երկար ժամանակ որպես հիշատակ կպահի այն 12 ֆորինտը (0,04 եվրոն), որն ինքն ստացել Է որպես նախարարների կաբինետի ղեկավարի տարեկան աշխատավարձ: Բայնային, որը վարչապետի աթոռը կլքի 2010 թվականի ապրիլին Հունգարիայում կայանալիք նոր խորհրդարանական ընտրություններից հետո, մեկ տարի առաջ երկրում տնտեսական իրադրության ապակայունացման պահին իր համար «սահմանել Էր» խորհրդանշական աշխատավարձ՝ ամսական 1 ֆորինտ (0,003 եվրո): 
2010-03-18 Ամերիկյան կինոթատրոնների ղեկավարներին կոչ է արվել հանդիսատեսին պոպկորնի ու գազավորված ըմպելիքի փոխարեն առաջարկել առողջ սնունդ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Sony Pictures» ընկերության ղեկավար Մայքլ Լինտոնը ամերիկյան կինոթատրոնների ղեկավարներին կոչ է արել հանդիսատեսին առաջարկել ոչ միայն պոպկորն ու գազավորված ըմպելիքներ, այլեւ ավելի առողջ «ճաշացանկ»: 
2010-03-18 Մայքլ Ջեքսոնի ժառանգները կնքել են երաժշտության պատմության մեջ ամենամեծ ֆինանսական գործարքը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայքլ Ջեքսոնի ժառանգները, որոնց շահերը ներկայացնում է փաստաբան Ջոն Բրանկան, կնքել են երաժշտության պատմության մեջ ամենամեծ ֆինանսական գործարքը «Sony» ձայնագրման ստուդիայի հետ: Գործարքի գինը 250 մլն դոլար է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցներին, գործարքի համաձայն` «Sony» ձայնագրման ընկերությունը ձեռք է բերում յոթ տարվա ընթացքում հանգուցյալ փոփ արքայի 10 ձայնասկավառակներ թողարկելու իրավունք, որոնցում ներառված կլինեն ինչպես հին, այնպես էլ բոլորովին անհայտ կատարումներ: 
2010-03-17 Ֆրանսիայում ստեղծվել Է աշխարհում ամենամեծ լուսանկարը. դրա վրա պատկերված Է Փարիզի համայնապատկերը
ՓԱՐԻԶ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ստեղծվել Է աշխարհում ամենախոշոր լուսանկարը, որի վրա պատկերված Է Փարիզի համայնապատկերը: Թվային կոդով դրա ծավալը կազմում Է 26 գիգապիքսել: Այսինքն՝ սովորական տպագիր ռեժիմով թղթի դրա վերարտադրելիս լուսանկարը կզբաղեցներ մի մակերես, որը հավասար Է երկու ֆուտբոլի դաշտի: 
2010-03-17 Անգլիայի թագուհին վաստակում Է տնակները հանգստացողներին վարձով տալով
ԼՈՆԴՈՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր անմիջական միապետական պարտականությունների կատարման հետ մեկտեղ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը նաեւ վարում Է սեփական ոչ մեծ բիզնեսը. հանգստացողներին վարձով Է տալիս իր տնօրինության տակ եղած բնակելի մակերեսը: Ինչպես հաղորդել Է երկրի հարկային ծառայությունը, Էլիզաբեթ Երկրորդը եւ գահաժառանգ Ուելսցի արքայազն Չառլզն անցյալ տարի շուրջ 2 միլիոն դոլար են ստացել որպես վարձակալության վճար ամառանոցային տնակների, մենատների եւ դղյակների շենքերի մի մասի համար: Այսպես, թագուհին վարձով Է տալիս այն մենատները, որոնք գտնվում են նրա քաղաքամերձ նստավայրերում. Շոտլանդիայի Բալմորալ դղյակի եւ Անգլիայի հարավ - աեւելքի Նորօֆոլկի կոմսությունում գտնվող Սանդրինհեմ դղյակի մենատները: Դրա շնորհիվ նա տարեկան հովեկներից ստանում Է շուրջ 750 հազար դոլար: 
2010-03-17 ԱՄԱ-ում հնգամյա երեխաները կարող են նստել ավտոմոբիլի ղեկի առջեւ
ԱԲՈՒ ԴԱԲԻ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Ամիրայություններում (ԱՄԱ) երեխաներին ավտոմոբիլ վարել կսովորեցնեն հնգամյա տարիքից. պատանի ավտոսիրողների համար Աբու Դաբիի արվարձանում կկառուցվի «Ճանապարհային ավան»: Այդ մասին “The National” թերթին հաղորդել Է տեղական ոստիկանության ներկայացուցիչ մայոր Ահմեդ ան Նիյադին: 50 միլիոն դոլար արժողությամբ ավանը պլանավորվում Է կառուցել առաջիկա հինգ տարվա ընթացքում: Վճարովի մանկական ավտոարշավարանի ճանապարհային ցանցը կհանդերձեն լուսացույցերով, կամրջային ուղեբաժանքներով, թունելներով, անձրեւների եւ մառախուղների նմանակիչներով: Դրա ճանապարհների իրադրությունը, որն առավելագույնս մոտեցված Է իրականությանը, կարտացոլվի միասնական ոստիկանական կենտրոնի մոնիտորների վրա: 
2010-03-16 Հայտնի է այն առաջին մարդու անունը, որի սեռը պաշտոնական փաստաթղթերում նշվում է որպես անորոշ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի բնակիչ Նորի Մեյ Ուելբին առաջին մարդն է, ում սեռը պաշտոնական փաստաթղթերում նշվում է որպես անորոշ (not specified): Այս մասին հաղորդում են միջազգային գործակալությունները: Մեյ Ուելբին ծնվել է Շոտլանդիայում: Յոթ տարեկան հասակում տղան ծնողների հետ տեղափոխվում է Ավստրալիա: 1990թ. 28 տարեկան Նորի Մեյ Ուելբին ենթարկվում է սեռափոխության առաջին վիրահատության: Կին դառնալուց որոշ ժամանակ անց, սակայն, Նորին դադարում է ընդունել անհրաժեշտ հորմոնները՝ մտածելով, թե իգական սեռը նույնպես իրեն հարմար չէ: 
2010-03-16 Մահացել է Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով աշխարհի ամենափոքրամարմին մարդը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Իտալիայում մահացել է Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով աշխարհի ամենափոքրամարմին մարդը` չինացի Հե Պինպինը: Ինչպես հաղորդում են միջազգային գործակալությունները, 21-ամյա Պինպինի ինքնազգացողությունը վատացել է Հռոմում հեռուստանկարահանման ժամանակ: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել Պինպինի կյանքը: 
2010-03-16 Կորեացի ինժեներները մարդու մարմինը վերածել են ինտերնետ-կապուղու
ՄՈՍԿՎԱ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու մարմինն առաջին անգամ վերածել են տվյալների հաղորդման մալուխի. կորեացի գիտնականները կարողացել են վայրկյանում 10 մեգաբիտ արագությանբ տվյալները հաղորդել մարդու ձեռքի միջոցով, հաղորդել Է New Scientist հանդեսի կայքը: Սեուլի համալսարանի մասնագետները Journal of Micromechanics and Microengineering-ում նկարագրել են այն գիտափորձը, որի ընթացքում մարդու ձեռքին իրարից 30 սանտիմետր հեռավորության վրա միացվել են Էլեկտրոդներ, որոնց միջեւ առաջին անգամ իրականացվել Է տվյալների հաղորդում: Հեղինակները նշում են, որ այս մեթոդն զգալիորեն քիչ Էներգիա Է պահանջում, քան տվյալների հաղորդումը Bluetooth անհաղորդալար պրոտոկոլով, քանի որ մաշկի միջով անցնող Էլեկտրամագնիսական ազդանշաններն զգալիորեն ավելի քիչ են մարում, քան արտաքին միջավայրով անցնելիս: 
2010-03-16 Մայքլ Ջեքսոնի ժառանգները եւ «Սոնի մյուզիք» ընկերությունը կնքել են 250 միլիոն դոլարի պարտավորագիր
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոնի մյուզիք» ընկերությունը եւ «փոփ երաժշտության աստղի» ժառանգները կնքել են 250 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ պարտավորագիր, որը ռեկորդային Է ձայնագրման ինդուստրիայի համար: «Սոնի»-ն ստացել Է առաջիկա յոթ տարում երգչի հայտնի եւ անհայտ կոմպոզիցիաներով 10 ալբոմների թողարկման իրավունք: Դրա համար նշանավոր երգչի ժառանգները երաշխավորված կստանան առնվազն 200 միլիոն դոլար: Այս մասին տեղեկացրել Է «Ուոլ սթրիթ ջոռնել» գործարար շրջանների ազդեցիկ թերթը: 
2010-03-16 21 տարեկան հասակում մահացել Է աշխարհի ամենափոքր մարդը
ՄՈՍԿՎԱ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 74,6 սանտիմետր հասակ ունեցող զինացի Հե Պինպինը, որը Գինեսի ռեկորդների գրքի վարկածով համարվում Էր աշխարհի ամենացածրահասակ մարդը, 21 տարեկան հասակում մահացել Է Հռոմում: Այդ մասին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: 
2010-03-16 Մայքլ Ջեքսոնի կահույքն աճուրդի կդրվի
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաս Վեգասում հունիսի 25-ին աճուրդի կդրվեն Մայքլ Ջեքսոնի պատվերով պատրաստված կահույքի 22 պարագա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Julien’s Auctions»-ը, յուրաքանչյուր նմուշի նախնական գինը տատանվում է 16,5 հազարից մինչեւ 150 հազար դոլարի միջակայքում: 
2010-03-15 «Acer» ձեռնարկությունը պատրաստվում է թողարկել նոութբուք
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Acer» ձեռնարկությունը պատրաստվում է թողարկել նոութբուք` սենսորային ստեղնաշարով եւ առանց շրջանակի էկրանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Digitimes»-ը, մասնագետները զգալիորեն կրճատել են նոութբուքի քաշը, հաստությունը եւ ծախսերը: Սպասվում է, որ նոութբուքը կթողարկվի 2010թ-ի երկրորդ կեսին: Դեռեւս հայտնի չէ, սակայն, նորարարության գինը: 
  1  2  3  4  5  Հաջորդ