ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի ուսանողներին այսօր Հանրային խորհրդի անդամների կողմից ներկայացվեցին հայկական հեռուստաեթերը կարգավորող չափորոշիչների առանձնահատկություններն ու դրանց կարեւորությունը: Հանդիպումը նպատակ ուներ նաեւ լսելու ուսանողներին հետաքրքրող հարցերն ու առաջարկությունները` չափորոշիչները հաստատելու եւ կիրառելու հարցում դրանք եւս հաշվի առնելու համար: