ԿԱՎԱՍԱԿԻ (ՃԱՊՈՆԻԱ), 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրամոբիլներն առայժմ չեն կարողանում մրցակցել բենզինով աշխատող մեքենաների հետ, սակայն Ճապոնիայում համոզված են, որ ապագան, այնուամենայնիվ, դրանցն է: Գլխավորը էլեկտրական շարժիչներ ունեցող մեքենաներն արագ ու երկար ժամանակով լիցքավորելու եղանակ գտնելն է, եւ այդ խնդրի վրա այժմ ճապոնացի ավտոարտադրողները տքնում են Տոկիոյի TEPCO էլեկտրաէներգետիկական ընկերության հետ համատեղ: