AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 17:03:57 | 19 Մարտ
ArmenPress
Մարտի 15-19-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 49,901,180 եւ վաճառվել 76,853,330 դոլար  Տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգ¬ման հանձնաժողովի նիստ  Ն. Զոհրաբյան ընդունել Է «Արեւելյան գործընկերության» ծրագրի քաղաքացիական ֆորումի հայ ներկայացուցիչներին  Հունաստանը Թուրքիային մեղադրում Է Եգեյան ծովի վրա օդային սադրանքի մեջ  Կիրականացվի «Երեւանի կայուն քաղաքային տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության ծրագիր»  Իռլանդիայում մանկապիղծ քահանայի զոհին վճարել են լռության համար  Բացահայտվել Է դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, կեղծմամբ եւ վաճառքով զբաղվող անձանց գործունեություն  ՌԴ-ում կայացած «Ճանապարհ դեպի վարպետություն» միջազգային մրցույթում Ա. Իրադյանն արժանացել է Գրան-պրիի  Ֆրանկոֆոնիայի օրեր` Հայաստանում  Շ. Քոչարյան. «Հրաժարվելով ԼՂ-ի հետ բանակցելուց` Ադրբեջանն արգելակում է բանակցությունների առաջընթացը» 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մարզական
2010-03-19 ՀՀ ֆուտբոլի հավաքականում լուրջ փոփոխություններ են սպասվում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության չեմպիոն, Երեւանի «Փյունիկը», նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, ուսումնամարզական հավաքներում կատարել է իր առջեւ դրած խնդիրները, եւ մարզիչները գոհ են թիմի աշխատանքից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց «Փյունիկի» եւ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: 
2010-03-19 Լ. Գրիգորյանը՝ ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Լեւոն Գրիգորյանը ընտրվել Է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունում, Լ. Գրիգորյանը այս պաշտոնում փոխարինել է Սամվել Դիլոյանին, որը հրաժարական Էր տվել: 
2010-03-19 Լ. Արոնյանն «Ամբեր»-ում զիջել է Պ. Սվիդլերին
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «Ամբեր» «կույր» եւ արագ շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ փուլում պարտություն Է կրել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերից` եւ «կույր», եւ արագ շախմատի պարտիաներում: Այս փուլից հետո ընդհանուր հաշվարկում մրցաշարի միանձնյա առաջատարն Է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը՝ 7,5 միավոր: 7-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսում են իսրայելցի Բորիս Գելֆանդը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Լ.Արոնյանը 3,5 միավորով զբաղեցնում Է 10-րդ տեղը: 
2010-03-19 Դ. Ալենիչեւ. «Հայաստանի ֆուտբոլի հավաքականին թերագնահատել պետք չԷ»
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2012 առաջնության ընտրական մրցաշարի «Բ» ենթախմբում ի վիճակի Է ցանկացած անակնկալ մատուցել եւ նրան թերագնահատել պետք չԷ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մոսկովյան «Պառլամենտսկայա գազետային», այս մասին ասել Է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Ալենիչեւը` մեկնաբանելով այս ենթախմբում ընդգրկված Ռուսաստանի, Հայաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի ու Անդորրայի թիմերի հնարավորությունները եվրոպական ընտրական մրցաշարում: 
2010-03-19 Կայացավ ԱԺ գավաթի խաղարկության մարզային փուլը
ԱՇՏԱՐԱԿ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի մարզադաշտում կայացավ Ազգային Ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլը: Մինչ այդ մրցութի 1-ին եւ 2-րդ փուլերն անց էին կացվել տեղերում, նախ` դպրոցներում, ապա` տարածաշրջաններում, որտեղ լավագույն արդյունքներ ունեցած դպրոցականներն էլ մասնակցեցին մարզայինին: 
2010-03-18 «Միկա»-ն հրաժարվել է Սոսո Գրիշիկաշվիլիի ծառայություններից
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Միկա»-ն հրաժարվել է թիմի վրացի դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլիի ծառայություններից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ակումբի մամլո քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը, թիմում ներկայումս կան երկու երիտասարդ դարպասապահներ` լիտվացի 25-ամյա Կլեւինսկասը եւ 22-ամյա Արթուր Հարությունյանը, իսկ 37-ամյա վրացի Գրիշիկաշվիլին այլեւս չի բավարարում թիմի մարզիչների պահանջները` չնայած, որ վերջինս նախորդ տարի համարվում էր «Միկա»-ի հիմնական դարպասապահը: 
2010-03-18 Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությանը Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն ներկայացնելու է Ա. Զարուբյանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությանը Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն ներկայացնելու է ակումբի կոմերցիոն տնօրեն Անդրեյ Զարուբյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Միջոցառումը տեղի է ունենալու ուրբաթ` ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` շվեյցարական Նիոնում: Բացի մոսկովյան ակումբից, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ իտալական «Ինտեր»-ը, իսպանական «Բարսելոնա»-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ը, ֆրանսիական «Բորդո»-ն, «Լիոն»-ը, գերմանական «Բավարիա»-ն: 
2010-03-18 Հայաստանի ըմբշամարտի հավաքականը չի մասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի ըմբշամարտի առաջնությանը Հայաստանի հավաքականը չի մասնակցելու: Ինչպես «Արմենպրես»-ին ասացին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամլո ծառայությունից, ՀԱՕԿ-ի ռազմավարության հիմքում ընկած է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին հավուր պատշաճի մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն թվով մարզիկներով ներկայանալ առաջիկա օլիմպիական խաղերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը վարկանիշային չէ, ՀԱՕԿ-ը որոշում է ընդունել չմասնակցել այդ ստուգատեսին: 
2010-03-18 Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից շատերը չեն մասնակցել իրենց ակումբների հանդիպումներին
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանի «ԲԱՏԷ»-ն 0:1 հաշվով զիջել է «ՄՏԶ-Ռիպո»-ին: Հ. Գոհարյանը խաղադաշտ դուրս չի եկել, անգամ հայտավորված չի եղել թիմի կազմում: Ռումինիայի առաջնության 22-րդ տուրում կայացել է «բուխարեստյան դերբին», որում Արման եւ Արտավազդ Քարամյանների «Ստյաուա»-ն հյուընկալվել է «Դինամո»-ին եւ պարտություն կրել 0:2 հաշվով: Արտավազդը վնասվածքի պատճառով չի եղել իր թիմի հայտացուցակում, իսկ Արմանը նստած է եղել պահեստայինների թվում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել: 
2010-03-18 Հայկական ֆուտբոլի չորս ակումբ կմասնակցի եվրագավաթների մրցաշարերի
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : 2010թվականին, ինչպես եւ նախորդ մրցաշրջանում, Հայաստանի ֆուտբոլի 4 ակումբներ կմասնակցեն եվրոգավաթների մրցաշարերի` ըստ ՈւԵՖԱ-ի քվոտայի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում, ՀՀ ֆուտբոլի չեմպիոնը՝ Երեւանի «Փյունիկը», կմասնակցի չեմպիոնների լիգայի մրցաշարի նախնական փուլին: ՀՀ ֆուտբոլի գավաթակիրը, որը կորոշվի մայիսի 9-ին կայանալիք եզրափակիչ խաղում, ինչպես նաեւ 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կմասնակցեն Եվրոլիգայի մրցաշարի նախնական փուլին: 
2010-03-18 Հայաստանի հանդբոլիստուհիները մեկնել են Իսրայել
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց հանդբոլի հավաքականն այսօր Թբիլիսիից մեկնել է Թել Ավիվ: Հայաստանի հանդբոլիստուհիները թիմի գլխավոր մարզիչ եւ ՀՀ մարզական պատվիրակության ղեկավար Հարություն Մելքոնյանի ղեկավարությամբ կմասնակցեն զարգացող երկրների Եվրոպայի առաջնության մրցաշարում մի ենթախմբում Իսրայելի, Կիպրոսի եւ Մալթայի հավաքականների հետ մրցապայքարում: Առաջնության հետագա փուլ դուրս կգա միայն ենթախմբային մրցաշարի հաղթողը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գագիկ Բեգլարյանը, Հայաստանի թիմի գլխավոր մարզչին օգնում են նաեւ ֆրանսահայ մարզիչներ Ժան Այդինը, Պատրիկ Օդամյանը, Հայաստանի մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը: 
2010-03-18 Հայաստանի սամբիստները Մոսկվայում կմասնակցեն սամբոյի եւ մարտական սամբոյի եվրոպական առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբիստները կմասնակցեն մարտի 24-27-ը Մոսկվայում կայանալիք սամբոյի եւ մարտական սամբոյի եվրոպական առաջնությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Հիշեցնենք, որ 74կգ քաշային Աշոտ Դանիելյանը եւ 66կգ քաշային Վաչիկ Վարդանյանը պատկանում են աշխարհի ուժեղագույն սամբիստների թվին: 
2010-03-18 Խոակին Բոգոսյանին չեն ցանկանում վաճառել «Ռոմա»-ին
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նյուել օլդ բոյզ» ֆուտբոլի ակումբը, որտեղ խաղում Է ուրուգվայահայ Խոակին Բոգոսյանը, Արգենտինայի ֆուտբոլի առաջնության հերթական փուլում սեփական հարկի տակ 1:1 հաշվով ոչ ոքի Է խաղացել «Արխենտինոս Խունիորս» թիմի հետ: 
2010-03-18 Լ.Հովհաննիսյանը ճիշտ քայլ է համարում պրոֆեսիոնալ բռնցքամարտի լիգայի ստեղծումը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ մրցաշրջանում սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ԱԻԲԱ-ի կողմից հիմնադրվող ֆեդերացիային կից պրոֆեսիոնալ բռնցքամարտի լիգան թույլ կտա կարգավորել սիրողական եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի փոխհարաբերությունները: 
2010-03-18 «Քաղսին» շարունակում Է գլխավորել մրցաշարային աղյուսակը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի ազգային առաջնության 8-րդ փուլի հետաձգված փուլում Աշտարակի «Քաղսին» 3:1 հաշվով մրցակցի խաղադաշտում հաղթեց Երեւանի «Եվրոպա»-ին: Թիմը 22 միավորով շարունակում Է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 
2010-03-18 Ա. Ստեփանյանը հրավիրվել Է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականների նախկին խաղացող, Լատվիայի «Յաունիբա» ակումբում հանդես եկող Ալեն Ստեփանյանը հրավիրվել Է Հայաստանի երիտասարդական հավաքական: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայում: 
2010-03-18 ՀՀ ըմբիշների Բաքու մեկնելու հարցը որոշված չԷ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբիշների մասնակցությունը Բաքվում ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը դեռ վերջնականապես որոշված չԷ: Ինչպես «Արմենպրես»-ին այսօր ասաց Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, Հայաստանի ըմբշամարտի 2 ազգային թիմերը` ազատ եւ հունահռոմեական ոճի հավաքականները, այժմ ակտիվորեն նախապատրաստվում են եւ կարող են մասնակցել ցանկացած մրցաշարի, բայց Բաքու նրանց մեկնելու հարցը ֆեդերացիան դեռ քննարկելու Է: 
2010-03-18 Հայաստանի 8 թեքվոնդիստ Իրանում կմասնակցի «Արեւածագի 10 օր» մրցաշարին
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 8 թեքվոնդիստ կմասնակցի ապրիլի 6-7-ը Թեհրանում կայանալիք «Արեւածագի 10 օր» ավանդական միջազգային մրցաշարին: 
2010-03-18 Ա. Փաշիկյանը` Եվրոպայի շախմատի անհատական առաջնության լավագույն տասնյակում
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ավարտված Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մրցաշարի վերջին` 10-րդ, փուլում պարտություն է կրել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիից եւ 7,5 միավորով զբաղեցրել 16-րդ տեղը: 
2010-03-17 Մայիսին Մակեդոնիայի ընտրանին կանցկացնի երկու ընկերական հանդիպում, իսկ ՀՖՖ-ն դեռեւս բանացկություններ է վարում` ստուգողական հանդիպում կազմակերպելու համար
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրո 2012»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Մակեդոնիայի ընտրանին մայիսի 29-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Ադրբեջանի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի է ունենալու Ավստրիայում, որտեղ ադրբեջանցիներն անցկացնելու են ուսումնամարզական հավաք: 
  1  2  3  4  5  Հաջորդ