AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 02:03:18 | 14 Մարտ
ArmenPress
Հայաստանի 17 տարեկանների հավաքականը 0:3 հաշվով պարտվել է Իրանի ընտրանուն  Հանրապետությունում 2011թ-ից նախատեսվում է ներդնել կենսաչափական տվյալներով անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգ  «Հարավկովկասյան երկաթուղի» եւ «Ջի Էն Սի Ալֆա» ընկերությունները ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր  Պատվավոր կոչումների շնորհագրեր՝ Լոռվա զավակ-գործիչներին  Վ.Հովհաննիսյանը հիշեցնում է, որ ԼՂ հիմնահարցը հայ-ադրբեջանական տարածքային վեճ չէ, այն ժողովրդի ինքնորոշման խնդիր է  Բերդում այսուհետ կգործի թորման արտադրամաս  ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Նախագահ Ն.Նազարբաեւին  Դուբայում բրիտանացի զույգերը դատապարտվել են մեկ ամսվա ազատազրկման` ռեստորանում համբուրվելու համար  Ըստ Վ.հովհաննիսյանի` ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման համար պետք է գտնել ԱՄՆ կառավարության հետ աշխատելու ճանապարհներ  Լիտվայի անկախության 20-ամյակը «նշվում է» բողոքի ցույցերով 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Հասարակական
2010-03-13 Հանրապետությունում 2011թ-ից նախատեսվում է ներդնել կենսաչափական տվյալներով անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր կայացել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ինչպես հրավիրված մամլո ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, նիստում Ս. Սարգսյանը ներկայացրել է իր` Ֆրանսիա կատարած այցելության մանրամասները, ձեռք բերված պայմանավորվածությունները: Ա. Բաղդասարյանի խոսքով, ՀՀ նախագահի վերջին այցը լավ արձագանքներ է գտել միջազգային մամուլում: 
2010-03-13 Ըստ Ա. Ցոգոլակյանի` տանիք ունենալու դեպում հեշտ կլինի լուծել ծնողազուրկ երիտասարդների ամուսնության հարցը
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանիք ունենալու դեպքում հեշտ կլինի լուծել ծնողազուրկ երիտասարդների ամուսնության հարցը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կարծիք հայտնեց ծնողազուրկ երեխաների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Սերնդապահ» հասարակական բարեգործական միության նախագահ Անահիտ Ցոգոլակյանը` նշելով, որ պետական գրանցում ստացած ծնողազուրկ երիտասարդների պսակադրության, սոցիալական եւ բարոյական աջակցությանը միտված իրենց կազմակերպությունը ծնողազուրկ, ամուսնության տարիքի հասած մարդկանց, հնարավորությունների սահմաններում, սատարում է եւ պատրաստակամ է նրանց աջակցման հարցում: 
2010-03-12 Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Մարտի 13-15-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավարեւմտյան` 2-7 մ/վրկ, որը տեղ-տեղ կուժգնանա 18-23 մ/վրկ-ով: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կնվազի, ընդհանուր առմամբ, 4 -8 աստիճանով: 
2010-03-12 ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել բուհի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, մի քանի ժամ տեւած հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է 2009 թվականին հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշներին եւ 2010 թվականի անելիքներին: Այնուհետեւ նախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին: 
2010-03-12 Ըստ Գ.Ամալյանի` ՀՌԱՀ-ի կապուղիների մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ, որը իրապես բավարարում է մրցույթի պահանջներին
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում կապուղիների մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ, որը իրապես բավարարում է մրցույթի պահանջներին: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, մրցույթին կարող են մասնակցել նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր առաջին անգամ են հանդես գալիս դաշտում, եւ պահանջներին բավարարելու դեպքում կարող են հաղթել: «Հայաստանի օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, որ բավական արդյունավետ ու թափանցիկ մրցույթներ են անցկացվում»,- ասաց նա` պատասխանելով մրցույթին «Ա1+» հեռուստաընկերության հնարավոր մասնակցության մասին հարցին: 
2010-03-12 Հանրային խորհուրդն առաջարկում է ստեղծել Հայաստանի հեռուստառադիոընկերությունների գործունեության էթիկական սկզբունքների խարտիա
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահին կից Հանրային խորհուրդն առաջարկում է ստեղծել Հայաստանի հեռուստառադիոընկերությունների գործունեության էթիկական սկզբունքների խարտիա, որը ստորագրող զանգվածային լրատվամիջոցները պետք է հետեւեն որոշակի սկզբունքների: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, խորհուրդն առաջարկում է ձեւավորել մշտադիտարկման խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն արվեստի, մշակույթի եւ լրագրության ոլորտի հայտնի գործիչներ: Կառույցը կիրականացնի մոնիթորինգ հայկական հեռուստաալիքների եթերում: 
2010-03-12 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լեհաստանի վարչապետին
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Ֆրանցիշեկ Տուսկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Հայրապետը կարեւորել է երկու երկրների միջեւ շփումները տարբեր մակարդակներում, որոնք ընդլայնվում են եւ նորանոր ոլորտներ ընդգրկում: Նորին Սրբությունն անդրադարձել է երկու ժողովուրդների միջեւ եղած պատմական առնչություններին, ապա ի դեմս վարչապետի, իր գնահատանքը հայտնել Լեհաստանի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: 
2010-03-12 Մարտի 23-ն Օդերեւութաբանի համաշխարհային օրն է
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության գործունեության հիմնական նպատակը սպասվող եղանակի վերաբերյալ հավաստի կանխատեսումներ ստանալն ու այդ տեղակատվությունը իշխանությանը, հասարակությանն ու իրավաբանական անձանց տրամադրելն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց «Հայպետհիդրոմետ»-ի փոխտնօրեն Համլետ Մելքոնյանը` նշելով, որ Հայաստանում բնության եղանակի եւ կլիմայի նկատմամբ գործիքային դիտարկումները կատարվել են 18-րդ դարի 40-ական թվականներից սկսած: Հայաստանը 1954 թվականից դարձել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության անդամ եւ աշխարհի 188 երկրների հետ մարտի 23-ը նշում է որպես Օդերեւութաբանի համաշխարհային օր: 
2010-03-12 Զ.Պետրոսյան. «Այս տարվա ձմեռը վերջին հիսուն տարում երրորդ տաք ձմեռն էր»
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Այս տարվա ձմեռը, որի ժամանակ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր էր 2 -5 աստճանով, վերջին հիսուն տարում երրորդ տաք ձմեռն էր. այն նաեւ հարավային շրջաններից ՀՀ տարածք հաճախակի ներթափանցած տաք հոսանքների արդյունք էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայպետհիդրոմետ»-ի հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը` ավելացնելով, որ մեր հանրապետության յուրաքանչյուր գոտին ունի իր բնակլիմայական յուրահատուկ առաձնահատկությունները, եւ լեռնայինն ու նախալեռնայինը ներկայումս ձմեռային փուլում են, իսկ Արարատյան դաշտի որոշ տեղանքներում արդեն ծաղկել են ծիրանենիները: Նույն դրությունն է իշխում նաեւ Սյունքի հովիտներում: 
2010-03-12 Երեւանում բացվեց անչափահաս ազատազրկվածների աշխատանքների ցուցահանդես
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ժողովրդական արվեստի թանգարանում այսօր բացվեց ՀՀ մշակույթի նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի անչափահաս ազատազրկվածների փայտի գեղարվեստական փորագրության եւ խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 250 աշխատանքներ: «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի տնօրեն Թեմիկ Խալափյանի խոսքով` մշակութային ծրագրերին 2008-2009 ուսումնական տարում մասնակցելեն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող շուրջ 137 անչափահաս իրավախախտներ: 
2010-03-12 Հայաստանում 2009թ-ին նորածիններին ավելի հաճախ տվել են Անի եւ Նարեկ անունները
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2009թ-ին նորածիններին ավելի հաճախ տվել են Անի եւ Նարեկ անունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, 2009թ-ին հանրապետությունում ծնված 20 հազար 629 աղջիկներից 764-ին տրվել է Անի անունը, 717-ին` Միլենա, 713-ին` Էլեն: Ամենաքիչ տրված անունը Նելլին է` 99: Հանրապետությունում 2009թ-ին ծնված 23 հազար 837 տղաներից 1078-ին տրվել է Նարեկ անունը, 1036-ին` Դավիթ, 720-ին` Գոռ: Ամենաքիչը տրվել է Գառնիկ անունը` 100 տղայի: 
2010-03-12 ԱԱԾ մարմինները կասեցրել են թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձեր
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից մարտի 10-ին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երեւան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման հերթական փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, «Զվարթնոց» օդանավակայանում երեք օտարերկրյա ուղեւորի բեռների զննության ընթացքում հայտնաբերվել է 4 կգ 656 գրամ «մետամֆետամին» տեսակի ծանր թմրանյութ, որը ներծծված է եղել ուղեբեռներում գտնվող բրդյա բաճկոնների մեջ: 
2010-03-12 ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանը եւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանն այցելել են Համայն Ռուսիո Պատրիարքի նստավայր
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը եւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի ու Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանն այսօր այցելել են Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի նստավայր։ 
2010-03-12 Մարտի 15-17-ը կդադարեցվի Երեւանի մի շարք փողոցների ջրամատակարարումը
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարական աշխատանքների հետ կապված` մարտի 15-ի ժամը 10.00 մինչեւ մարտի 16-ի ժամը 10.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս, Մամիկոնյանց, Վրացական, Գրիբոյեդով, Գր.Արծրունի, Մալխասյանց, Արղության, Ադոնց, Ռիգայի, Ա.Խաչատրյան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: 
2010-03-12 Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը
ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, մարտի 16-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տեղի կունենա Կիրիլ պատրիարքի դիմավորման եւ բարիգալստյան արարողությունը: Այս առիթով Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի շնորհաբաշխ Աջը` ի խոնարհումն երկու եկեղեցիների հովվապետերի, եկեղեցականաց դասի եւ հավատացյալ ժողովրդի: 
2010-03-12 Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժ. Սոարեշին
ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը կարեւորել է պատվիրակության այցը Հայաստան, որի շնորհիվ հաղորդակից են դառնում մեր երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներին։ 
2010-03-12 Հայաստանում 2009 թ-ին գրանցվել է 14 հազ. 339 հանցագործություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում նախորդ տարի գրանցվել է 14 հազար 339 հանցագործություն` 2008թ-ի 9 հազար 271-ի դիմաց. աճը կազմել է 54.7 տոկոս: 
2010-03-12 Հայաստանը ներկայացված է Բեռլինում անցկացվող ITB ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում մարտի 10-ից անց է կացվում ITB ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է 12 զբոսաշրջային կազմակերպություններով: ՀՀ տաղավարը բավակականին մեծ հետաքրքրության է արժանանում այցելուների կողմից: 
2010-03-11 Դադարեցվել է Մ.Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը, հարուցվել է նոր քրեական գործ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լ.Ս.-ի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 2008թ. նոյեմբերի 13-ին հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքների ստուգումը: 
2010-03-11 Վտանգված է Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղու Կարճաղբյուրի հատվածի երթեւեկությունը
ԳԱՎԱՌ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանի մակարդակի բարձրացման հետեւանքով վտանգվել է երթեւեկությունը Մարտունի- Վարդենիս ավտոմայրուղու Կարճաղբյուր գյուղի հատվածում` 400 մետր երկարությամբ: Առավել վտանգավոր իրավիճակ, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, առաջացել է 120 մետր երկայնքով, ուր ջուրն արդեն մտել է ասֆալտի տակ` փլուզման սպառնալիք ստեղծելով ճանապարհի համար: 
  1  2  3  4  5  Հաջորդ