AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 19:03:27 | 11 Մարտ
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Կարծիքներ
2010-03-10 Խ. Հարությունյան. «Հայոց ցեղասպանության 252 բանաձեւն իր հետքը կթողնի թուրք ժողովորդի կարծիքի վրա»
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը պետք չէ դիտարկել որպես հաղթանակ կամ պարտություն, եթե հաշվի առնենք, որ Ցեղասպանության ճանաչումը կարեւոր է առաջին հերթին ոչ թե միջազգային հանրության կողմից, այլ նախ եւ առաջ Թուրքիայի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության խնդիրն ԱՄՆ-ն նախ եւ առաջ փորձում է օգտագործել` սեփական քաղաքական խնդիրները լուծելու համար: «Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելը կանդրադառնա Թուրքիայի վրա` ողբերգությունն ընդունելու համար: 
2010-03-05 Ըստ Ա.Դավթյանի` մեծ է հավանա-կանությունը, որ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձեւի ընդունումից հետո մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսը կճանաչի Ցեղասպանությունը: Նման կարծիք հայտնեց ԱԺ կրթության, գիոտւթյան, մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Արտակ Դավթյանն այսօր հրավիրված ասուլիսում` ընդգծելով, որ դրան նպաստում է այն, որ ԱՄՆ շատ նահանգներ այս կամ այն կերպ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Բանաձեւի ընդունումը խթան է, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին իր ամենամյա ելույթի ընթացքում օգտագործի «ցեղասպանություն» տերմինը, իսկ ճանաչումն այլ երկրներում հասնում է իր տրամաբանական ավարտին»,- ասաց նա: 
2010-03-05 Ա. Ռուստամյան. «Ակնհայտ է, որ Թուրքիան սարսափում է Հայոց ցեղասպանության ճանաչումից»
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության 252 բանաձեւի ընդունման գործընթացը բավական դժվար էր, սակայն արդյունքը` սպասելի: Նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` ակնհայտ է, որ Թուրքիան սարսափում է Հայոց ցեղասպանության ճանաչումից, եւ այս գործընթացը լուրջ ճնշում է Թուրքիայի վրա: 
2010-03-03 Ըստ Ռ.Սաֆրաստյանի` Կոնգրեսում մեծ են հնարավորու-թյունները` Հայոց ցեղասպանության բանաձեւի նկատմամբ դրական վերաբերմունք ցուցաբերելու առումով
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին Հայոց ցեղապանության վերաբերյալ բանաձեւի քննարկման հարցում այս անգամ բավական մեծ են հնարավորությունները, որ դրական մոտեցում կցուցաբերվի բանաձեւի նկատմամբ: Նման կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, արեւելագետ, պատմաբան Ռուբեն Սաֆրաստյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` ընդգծելով, որ նման լավատեսական կարծիքի համար հիմք է ծառայում այն, որ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների մեծ մասը, համենայն դեպս ինչպես մամուլն է հաղորդում, դրական մոտեցում ունի այդ բանաձեւի նկատմամբ. ընթացքը բավական դրական է: «Կարող ենք արձանագրել նաեւ, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները մինչ այս պահը դեռեւս որեւիցե բացասական վերաբերմունք այդ բանաձեւի նկատմամբ չեն արտահայտել, ավելին` ճնշում գործադրել կոնգրեսականների վրա չեն փորձել»,- ասաց նա: 
2010-03-01 Ըստ Ա. Սաֆարյանի` Ադրբեջանի սպառազինման փորձերի մասին պետք է բարձրաձայնել միջազգային հանրությանը
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, եւ սա գաղտնիք չէ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` ավելացնելով, որ Ադրբեջանը չի թաքցնում իր մտադրությունները, ավելին` ձգտում է «ի խախտումն Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի` գերակշռող սպառազինություն ունենալ»: Ա. Սաֆարյանի խոսքով, այս ամենի վերաբերյալ անհրաժեշտ է բարձրաձայնել, քանի որ այն մարտահրավեր է Հայաստանի անվտանգությանը: 
2010-02-26 Ըստ Ա. Վարուդակիսի` հայ-թուրքական սահմանի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ Հարավային Կովկասի համար
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական սահմանի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ Հարավային Կովկասի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը` ավելացնելով, որ Համաշխարհային բանկն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որն օժանդակում է պետությունների միջեւ առեւտուրը: «Մենք գտնում ենք, որ սահմանի բացումը լավ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման համար»,- նշեց Ա. Վարուդակիսը: 
2010-02-25 Հ. Ավետիքյան. «Թուրքիայի կողմից ար-ձա-նագրությունների չվավերցնելու փաստը տարածաշրջանում ավելացրել է լարվածությունը»
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Թուրքիայի` իր դիրքորոշման վրա ամուր մնալն ու արձանագրությունների չվավերցնելու փաստը տարածաշրջանում ավելացրել է լարվածությունը, ծանրացրել ու դժվարացրել ղարաբաղյան հակամատության հարցի լուծումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նրա խոսքերով, ստեղծված հարաբերությունների ներկա փուլում Թուրքիան փաստաթղթերը հնարավոր է նաեւ վավերացնի վերապահումներով եւ հայկական կողմին ներկայացնի որպես «հանցավոր կողմ»: «Վերոհիշյալ սցենարի հիմքը «Միլիեթ»,»Զաման», «Վաթան» եւ մի շարք թուրքական պարբերականներն են, որոնք հորդորում են թուրքական իշխանություններին, որպեսզի արձանագրությունները վավերացվեն վերապահումներով եւ կանխեն մարտի 4-ին Վաշինգտոնում կայանալիք գործողությունները: 
2010-02-23 Ըստ թուրք վերլուծաբանի՝ Վաշինգտոնը մեղադրում է Անկարային
ԱՆԿԱՐԱ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու արձանագրություններն ամեն անցնող օր կորցնում են իրենց գրավչությունը: Եվ դրա համար Վաշինգտոնը մեղավոր է համարում թուրքական կողմին: ԱՄՆ վարչակազմը խիստ վատատես է արձանագրությունների ապագայի եւ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր ընդունման հարցերում», -ինչպես հարողդում է «Արմենպրես»-ը, «Միլիեթ»-ում նման մեկնաբանությամբ է հանդես եկել թուրք հայտնի քաղաքական վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը: 
2010-02-16 Ըստ Ս. Նիկոյանի` հայ-թուրքական գործընթացում նախ պետք է կարեւորվի ազգային անվտանգության հարցը
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի համար առաջին հերթին պետք է կարեւորվի ազգային անվտանգության հարցը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Ըստ նրա` հարաբերությունների վերաբերյալ քննարկումներն ի սկզբանե եղել են տնտեսական եւ հեռահաղորդակցության զարգացումների հարթությունում, այնինչ առաջնահերթությունը պիտի տրվի Հայաստանի ազգային անվտանգության խնդրին: «Մեր ռազմավարության մեջ հստակ նշված է, որ Թուրքիան իր գործելաոճով Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է` ադրբեջանամետ քաղաքականության պատճառով, եւ անհրաժեշտ է` այդ սպառնալիքը եթե ոչ չեզոքացնել, ապա գոնե մեղմել, փոքրացնել»,- ասաց նա: 
2010-02-15 Ա. Մանասյան. «Թուրքիային ձեռնտու չի լինի ԼՂ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերի փոխկապակցումը»
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Լոնդոնում ունեցած ելույթում նոր շեշտադրումներ արեց ղարաբաղյան հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Մանասյանը` նշելով, որ նախագահի ելույթը վստահություն ներշնչող էր եւ արվեց հանգիստ տոնով: 
2010-02-10 Վ.Հովհաննիսյան. « Թուրքիան պետք է հասկանա, որ կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման պատճառ»
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահին հղած իր ուղերձով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձել է հիշեցնել, որ գործողությունների հերթականության մեջ այսօր Թուրքիայի հերթն է: Դրանով նա զգուշացնում է, որ Թուրքիան պետք է հասկանա, որ կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման պատճառ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: 
2010-02-08 Ըստ Ժ.Դադասյանի` չափորոշիչների սահմանումը կնպաստի հեռուստաեթերի որակի բարձրացմանը
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան հեռուստաալիքներից հասարակությունը դժգոհ է հիմնականում պրոֆեսիոնալիզիմի պակասից. եթե հեռուստաեթերի պատասխանատուներն ու եթերն ապահովողները պրոֆեսինալ չեն, ուրեմն` հաղորդումներն ու ամբողջ եթերը հաջողակ համարել դժվար է: Նման կարծիք հայտնեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) փոխնախագահ Ժիրայր Դադասյանն այսօր կայացած ասուլիսում: Ըստ նրա` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հեռուստահաղորդումների եւ ֆիլմերի որակի բարձրացման ուղղությամբ, քանի որ հեռուստատեսությունն ունի ամենամեծ ազդեցությունը հասարակության վրա: 
2010-02-08 Ռ. Սաֆրաստյան. «Առաջիկա 2 ամսվա ընթացքում ականատես կլինենք Թուրքիայի կողմից արձանագրոթյունների շուրջ որոշակի քայլերի»
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա երկու ամսվա ընթացքում ականատես կլինենք Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների շուրջ որոշակի քայլերի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` ավելացնելով, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կսկսի արձանագրությունների քննարկումը: Ըստ նրա` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորան գործընթացը դանդաղել է, սակայն փակուղի չի մտել. Թուրքիան, պարզապես, ցանկանում է ժամանակ շահել: 
2010-02-04 Է. Շարմազանովը չի կարծում, թե հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չեմ կարծում, թե հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է»,- այսօր Ազգային Ժողովում լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն, ծովակալ Դենիս Բլեերի հայտարարությունը, որով նա ղարաբաղյան հակամարտության համատեքստում չի բացառել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսումը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: 
2010-02-03 Վ. Այվազյանի համոզմամբ, խաղատների ու խաղասրահների համար սահմանված պետական տուրքի չափը շատ քիչ է
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի նախագծով խաղատների ու խաղասրահների համար սահմանված պետական տուրքի չափը շատ քիչ է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` մեջբերելով ՀՀ կառավարության առաջարկությունը, ըստ որի խաղասրահներից պետք է գանձել 50 մլն, իսկ խաղատներից` 400 մլն դրամ: 
2010-02-01 Ըստ Ա. Իսկանդարյանի` հայ-թուրքական հարաբերու-թյունների կարգավորման գործընթացը կասեցված չէ
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ շարունակվում է, այն կասեցված չէ: Նման տեսակետ հայտնեց Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ այդ գործընթացը ներկայումս ճգնաժամային փուլում է, իսկ դրա հետ կապված հիմնական խնդիրները գտնվում են Անկարայում: 
2010-01-29 Ըստ Խ. Հարությունյանի` հայ-թուրքական արձանագրու-թյունները կվավերացվեն ոչ ուշ, քան ապրիլի 23-ը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-թուրքական արձանագրությունները կհասնեն իրենց տրամաբանական ավարտին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը: Նրա կանխատեսմամբ, արձանագրությունները թե ՀՀ ԱԺ-ում, թե թուրքական մեջլիսում կվավերացվեն ոչ ուշ, քան ապրիլի 23-ը: Ըստ Խ. Հարությունյանի` հայ-թուրքական հարաբերությունների տեղափոխելը բնականոն փուլ ոչ միայն երկու երկրների խնդիրն է, այլեւ տարածաշրջանային անվտանգության նոր մակարդակ է ապահովում: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի կշիռը զգալիորեն բարձրացել է, այն ավելի վստահելի գործընկեր է միջազգային հանրության համար: Հայաստանը տարածաշրջանում որակապես այլ կարգավիճակում է»,- ասաց Խ. Հարությունյանը: 
2010-01-29 Ըստ Ռուբեն Մելքոնյանի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թուրքական կողմի ջանքերով մտել է փակուղի
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թուրքական կողմի ջանքերով մտել է փակուղի: Արձանագրությունների ստորագրումից հետո թուրքական կողմի պահվածքն ու հայտարարությունները կանխատեսելի էին դարձնում, որ այդ երկիրը սկսված գործընթացը փակուղի մտցնելու նշաններ է ցույց տալիս: Նման դիտարկում արեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այսօր հրավիրված ասուլիսում` նկատելով, սակայն, որ գործընթացն այդպես չի ավարտվի, դեռեւս կարող են զարգացումներ լինել` չնայած Թուրքիայի նկրտումներին` ամեն կերպ ձգձգել արձանագրությունների վավերացումը: 
2010-01-25 Լ. դը Պյուչ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այս մասին այսօր ասել է ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դը Պյուչը` իր լիազորությունների ավարտին հրավիրած ասուլիսին: Պատասխանելով ԵԽԽՎ շրջանակում Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի գործունեության մասին հարցին, նա նշել է, որ պետք է ակտիվացնել վերջինիս աշխատանքները: 
2010-01-25 Ըստ Ռ.Զոհրաբյանի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում թուրքական դիվանագիտությունն «աղմկարար» է եւ վարկաբեկում է այդ երկրին
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում թուրքական դիվանագիտությունն «աղմկարար» է եւ վարկաբեկում է այդ երկրին: Նման տեսակետ արտահայտեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր հրավիրված ասուլիսում` ավելացնելով, որ այդ երկրի դիվանագիտական քայլերը Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում շատ մակերեսային են: Նրա դիտարկմամբ` ՍԴ որոշումը` հղված ՀՀ անկախության հռչակագրին, վկայում է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործին: ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը չի հակասում միջազգային իրավունքին: Այն անհրաժեշտ է առաջին հերթին ՀՀ Ազգային ժողովին, երկրի ներսում եւ Սփյուռքում ապրող հայ ժողովրդին: ՍԴ որոշմանը կցված դիրորոշումը վկայեց, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, դրանք վերաբերում են միայն երկու երկրներին, որեւէ երրորդ երկրի հետ կապ չունեն: 
  1  2  Հաջորդ