AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 19:09:55 | 09 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Փաստ մեկնաբանությամբ
2010-01-13
Հայաստանում 2009-ին արտադրվել է 5 մլրդ 680 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2009թ-ին արտադրվել է 5 մլրդ 680 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որի մեջ մեծ մաս է կազմել ՀԷԿ-երի արտադրածը` շուրջ 2 մլրդ կՎտ/ժ: Նախորդ տարվա համեմատ` Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են մոտ 7 տոկոսով` հիմնականում ոռոգման համակարգերի կողմից օգտագործվող էներգիայի մասով:
Նյութը դիտվել է  528 անգամ


2010-09-09 Նոր տեսակոնֆերանս համակարգեր` Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պոլիկոմ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը նոր տեսակոնֆերանս համակարգեր է ներմուծում Հայաստան: Դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս բարձր որակով հեռուստակոնֆերանսներ անցկացնել, այլեւ խոսող եւ խոսակից կողմերը կարող են միմյանց տեսախցիկները կառավարել եւ ընտրել իրենց հարմար դիտանկյունը: 
2010-09-09 Մարաղայի բնակիչները զոհվել են միայն հայ լինելու համար
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունն այսօր «Մարաղա` 20-րդ դարի Գողգգոթան» նախագծի շրջանակներում ներկայացրեց «www. maragha.org» կայքը եւ «Մարաղա, 10 ապրիլի 1992. սովորական ցեղասպանություն» ֆիլմը: 
2010-09-09 Հայաստանում վերջին երկու ամիսներին կուրության իրական վտանգից փրկվել է 10 նորածին
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու ամիսներին կուրության իրական վտանգից փրկվել է հանրապետությունում ծնված տասը նորածին, որոնց մոտ հայտնաբերվել է անհասության ռետինոպաթիա (ԱՌ) հիվանդությունը: Նորածինների ստուգման եւ հիվանդության բացահայտման դեպքում բուժման այս նախաձեռնությունը իրականացնում է Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ)՝ «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելման եւ բուժման ծրագրի» շրջանակներում: Հունիսի 23-ից մինչեւ այսօր բուժզննման է ենթարվել 60-70 նորածին: 
2010-09-07 Տ. Բալայան. «Ա. Ազիմովին ղեկավարությունը գիտակցաբար խաբում է, որպեսզի նա շարունակի առավել վստահ մոլորության մեջ գցել իր երկրի հասարակական կարծիքը»
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների եւ արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որտեղ սեւով սպիտակի վրա նշված է բանակցային գործընթացի հիմնական խնդիրը, որից Ադրբեջանը անհաջող կերպով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը, այն է` ԼՂ կարգավիճակի հարցը, ինչը պետք է որոշվի ԼՂ բնակչության` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության ճանապարհով»,- ասել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Արդրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի` բանակցային գործընթացի վերաբերյալ երեկվա հայտարարությունները: 
2010-09-06 Վերականգնվում է հայ միջնադարյան ամրոցաշինության ամենատպավորիչ օրինակներից մեկը` Լոռի Բերդը
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռի Բերդի պեղումների արդյունքում հայտնաբերվել են արժեքավոր գտածոներ: Ինչպես այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բերդի պեղումների արշավախմբի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Իգիթ Ղարիբյանը` Լոռի Բերդը բավականին հզոր պաշտպանական համակարգ ունեցող ամրոց է եղել եւ նույնիսկ պաշարման ժամանակ 207 օր դիմադրել է բավականին հզոր բանակների: 
2010-09-06 Սեպտեմբերի կեսերին կկայանա «Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմի պրեմիերան
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտին են հասցվել «Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնից, ֆիլմը պատմում է աշխարհի համար անհայտ մնացած ողբերգության, Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի գազանաբար սպանված, գերեվարված, գերության մեջ տանջամահ արված ու անհայտ կորած տասնյակից ավելի բնակիչների մասին: Մարաղայի խաչելությունը, որը դքսուհի Քերոլայն Քոքսն անվանել է «Ժամանակակից Գողգոթա, պարզապես` շատ ավելի դժոխային», ներկայացված է ականատեսների աչքերով, որոնց վկայությունները հաստատված են վավերագրական խրոնիկայի կադրերով: 
2010-09-06 Ռ. Մելքոնյան. «Թուրքական քաղաքական մեքենային բնորոշ է խոստանալ եւ խոստումը չպահել»
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու գմբեթին խաչի չտեղադրումը տեխնիկական պատճառներով բացատրելը ծիծաղելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` ավելացնելով, որ սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագը թուրքական քարոզչական մեքենայի կողմից Հայաստանին ներկայացվեց որպես մարտահրավեր: Ըստ նրա` շուրջ երկու ամիս է արդեն, ինչ ողջ հայությունը քննարկում է այս հարցը. խաչի տեղադրման հետ կապված շոուն դեռ չի ավարտվել եւ թուրքական կողմից կարելի է սպասել նոր քարոզչական հնարքների: 
2010-09-06 Ադրբեջանական ԶՈՒ-ն սպտեմբերի 5-ի գիշերը եւ օրվա ընթացքում ԼՂՀ դիրքապահների վրա արձակվել է 5000-ից ավելի կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից սպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն: 
2010-09-04 Զ. Յորուք. «Աղթամարի շուրջ զարգացումները Թուրքիայում ներպետական պայքարի արտացոլում են»
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու շուրջ զարգացումները Թուրքիայում ներպետական պայքարի արտացոլում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտեց Իզմիրի տնտեսագիտական համալսարանի ԶԼՄ եւ քաղաքագիտության դասախոս Զաֆեր Յորուքը` ավելացնելով, որ պետք է հիշել, որ գործ ունենք 90 տարի մերժողական քաղաքականություն որդեգրած պետության հետ: «Հրանտ Դինքի սպանությունը, թաղումը սկիզբ հանդիսացան այնպիսի զարգացումների, որոնք բերեցին քաղաքացիական հասարակության զարթոնքի ու Թուրքիայում սկսվեց «հարցերի փուլը», որի դրսեւորումներից են նաեւ Աղթամարի շուրջ զարգացումները»,- ընդգծեց թուրք փորձագետը: 
2010-09-03 Իրավագետների համոզմամբ` Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում ներկայացված բանաձեւի նախագիծն իրավական ուժի տեսանկյունից տկար է
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ներկայացված Ադրբեջանի հեղինակած բանաձեւի նախագծի ընդունումն իրավական առումով վտանգ չի ներկայացնի հայկական կողմի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության բաժնի վարիչ, իրավագիտության թեկնածու Վլադիմիր Վարդանյանը` հավելելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օրենսդիր մարմին չէ, այլ կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցչական մարմին: 
2010-09-03 Ամերիկայի հայկական համագումարը եւ «Փրկենք Դարֆուրը» կոալիցիան կոչ են անում վերջ դնել ցեղասպանությանը
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ շաբաթ 80 կազմակերպություններ, ներառյալ` Ամերիկայի Հայկական համագումարը, նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` ԱՄՆ-Սուդան ապագա քաղաքականության վերաբերյալ: «Պարոն նախագահ, Ձեր քաղաքականությունը ճշմարիտ է: Մանրակրկիտ ներքին վերանայումից հետո Ձեր վարչակազմը հասավ այն եզրակացության, որ խարթումյան վարչակարգին եւ իր նմաններին կարելի է ճնշել միայն խիստ սադրանքների, ինչպես նաեւ խաղաղությունը խաթարելու իրենց վարքագծի դեմ ուղղված ճնշումների եւ հստակ պատասխանատվության բերելու միջոցով»,-ասված է նամակում: 
2010-09-02 Թուրքական կառավարությունը Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում անցկացվող միջոցառումից ակնկալում է տնտեսական, զբոսաշրջային օգուտներ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական կառավարությունը Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում անցկացվող միջոցառումից ակնկալում է տնտեսական, առեւտրային եւ զբոսաշրջային օգուտներ: Այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի Բողազիչի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս Բեհլուլ Օզքանը, ով Հայաստանում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի հրավերով եւ անց է կացնում դասընթացներ հայ լրագրողների համար «Զրույցներ Թուրքիայի մասին» խորագրով: 
2010-09-02 Տեր Շմավոն քահանա. «Սգո ծառայություններ մատուցող ընկերությունները հողարկավորության սխալ մշակույթ են ձեւավորում»
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գերեզմանները վերածվում են «մահացած փողի, մահացած կարողության»: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ավելացնելով, որ Հայաստանում, ասես, թաղումներ կազմակերպելու, հոգեհաց մատուցելու մրցակցություն է գնում: «Մարդիկ մրցում են, թե ով ինչ ճոխության սեղան կգցի: Հայերը գումարներ են կուտակում մի քանի նպատակով` երեխաներին կրթության տալու, նրանց ամուսնացնելու եւ ծերերին հուղարկավորելու»,- նկատեց սոցիոլոգը: 
2010-09-02 Գ. Մելիքյան. «ՌԴ նախագահի այցը Բաքու հիշեցնում է հերթապահ այցելություն, որի նպատակն է հանդարտեցնել Ադրբեջանում ծավալվող հակառուսական հիստերիան»
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմություն ու կայացած ավանդույթներ, նոր փուլ թեւակոխեցին օգոստոսին Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցելությամբ Հայաստան, որի ընթացքում հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, կարեւորագույն փաստաթղթեր ստորագրվեցին: Այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: 
2010-09-01 ՀՀ ՊՆ. «Ադրբեջանի իշխանություններն արհեստականորեն ապակայունացնում են իրավիճակը սահմանագոտում եւ վտանգում ԼՂ բանակցային գործընթացը»
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին եւ կոպտորեն խախտելով շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է սադրիչ դիվերսիոն գործողության: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` օգոստոսի 31-ին` առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածում` Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: 
2010-09-01 Ողջ առաջավոր արեւելքում առ այսօր հայտնաբերված ձիու հնագույն զոհաբերությունը` Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ Հայաստանում գտնվել է ողջ առաջավոր արեւելքում առ այսօր հայտնաբերված ձիու հնագույն զոհաբերությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարությանն առնթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը` Փարպի գյուղի հողատարածքում` Նավեր կոչվող վայրում, որտեղ տարածվում է հսկայական դամբարանադաշտ, այժմ պեղվում է հսկա դամբարանաբլուրներից մեկը, որտեղ հայտնաբերվել է ձիու գանգը, ողերը եւ կրծքավանդակի ոսկորները` անատոմիական ճիշտ դիրքով: 
2010-09-01 ՀՀ ԶՈՒ կողմից այսօր` առավոտյան, իրականացված դիվերսիոն գործողության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմից այսօր տարածված լուրը, թե հայկական զինված ուժերն այսօր` առավոտյան, իրականացրել են դիվերսիոն գործողություն եւ տվել երկու զոհ, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես այսօր լրագրողների հետ կարճատեւ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տեղի է ունեցել հակառակը: 
2010-08-31 Ֆրանսիական համալսարանի ռեկտորը պարզաբանեց 29 դասախոսների աշխատանքից ազատման պատճառները
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ֆրանսիական համալսարանն այս տարի աշխատանքից ազատել է դասախոսների 14,8 տոկոսին` 29 հոգու: Ինչպես այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը` դասացանկերում կան որոշ առարկաներ, որոնք ուսումնական ցանկից դուրս են մնում` իրենց տեղը զիջելով այլ առարկաների: «Այս գործընթացը նպատակ ունի բարձրացնել համալսարանի որակը»,- ասաց Ժ. Լը Մորզելեկը` շեշտելով, որ համալսարանի դասախոսներն աշխատում են պայմանագրային հիմունքներով, եւ նրանցից մի քանիսն ազատվել են աշխատանքից, քանի որ լրացել էր պայմանագրային ժամկետը: 
2010-08-31 Ադրբեջանական լրատվամիջոց- ները հայկական դիրքապահներին Հուսեյնովի կամավոր հանձնվելու փաստին արձագանքել են իրարամերժ մեկնաբանություններով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային ուղղությամբ տեղակայված հայկական դիրքապահներին օգոստոսի 27-ին ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հուսեյնովի կամավոր հանձնվելու փաստին Բաքվի զանգվածային լրատվամիջոցներն արձագանքել են մի շարք իրարամերժ մեկնաբանություններով: 
2010-08-30 ՊԵԿ եւ ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են մաքսանենգության, կաշառք ստանալու, փաստաթղթեր կեղծելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչի եւ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեթոդական եւ տեխնիկական ապահովման բաժնի ավագ փորձագետի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու եւ մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: 
  1  2  3  4  5  Հաջորդ